Ուղղակի անբարոյական եմ համարում Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան
Ուղղակի անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ լրագրողներին տված հարցազրույցին:
«Ուղղակի անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա իր խոսքն սկսում է նրանից, որ մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը, եւ ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Նա իր ցավակցությունները հայտնեց Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ հավելելով, որ այդ թեմայով այլ բան չի ուզում ասել:
Նշենք, որ մասնավորապես, Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ խիստ հիասթափված է վարչապետի պահվածքից, քանի որ կարծում է` նման առիթները նաեւ հասարակությունը միավորելու առիթ են եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ:
«Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության բացակայությունը բավականին աղաղակող: Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է»,-ասել էր Աշոտյանը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ