«Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին». Սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարար
Մարզերում ապրող եզդիներին 99 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ եւ եթե այդ բոլոր մարդկանց ստիպեն, որ անասնապահությամբ չզբաղվեն, նրանք կբռնեն արտագաղթի ճանապարհը: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, ասաց Կառավարության շենքի մոտ սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի ակցիա իրականոցնող ազգությամբ եզդի ցուցարարը:
«Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին: Առանց այդ էլ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, եւ պետք է գոնե մեկ տոկոս ազգային փոքրամասնություններին ապրելու, գոյատեւելու իրավունք տաս, նրանք չեն կարողանալու դա անել: Ցանկացած ոք գիտի, որ եզդիական համայնքը Հայաստանում միսը մատակաիարելու գործում մեծ ավանդ ունի եւ եթե նրանք արտագաղթեն, շատ մեծ վնաս կլինի մսի մատակարաման գործին»,-ասաց նա:
Նշենք, որ արդեն մի քանի ժամ է` կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները` բողոքելով պարտադիր սպանդանոցային մորթի դեմ: Նրանք մի քանի րոպե փողոց փակեցին Տիգրան Մեծի պողոտան, սակայն ոստիկանների հետ բանակցելուց հետո բացեցին ճանապարհը:
Նշենք, որ անասնապահությամբ զբաղվող գյուղացիները օրեր առաջ եւս բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` բողոքելով սպանդանոցների առաջարկած պայմաններից:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ