«Կատարվածը հարված է մեր պետական անվտանգության համակարգին». «Վերնատունը» Կուտոյանի մահվան մասին
Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ ողբերգություն է, այլ նաեւ հարված մեր պետական անվտանգության համակարգին: Այս մասին հայտարարություն է տարածել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.
«Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար։
Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ ողբերգություն է, այլ նաեւ հարված մեր պետական անվտանգության համակարգին, հանրային կյանքի մթնոլորտը է՛լ ավելի պղտորելու, կասկածներ ու անորոշություն սերմանելու վտանգավոր իրավիճակ, որն ավելի կխորանա, եթե գործն արագորեն ու ամբողջությամբ չբացահայտվի, եւ հասարակությունը չստանա բոլոր հարցերի պատասխանները։
Միաժամանակ, գործի բացահայտումը կարեւոր է կատարված ողբերգությունը շահարկումների ու քաղաքական մանիպուլյացիաների առարկա չդարձնելու առումով, ինչի նախադրյալները, ցավոք, արդեն կան։
Ակումբն իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, կիսում նրանց անսփոփ վիշտը։
Ակումբն իրավապահ մարմիններից ակնկալում է ջանքերի քառապատկում եւ սպանության կամ ինքնասպանության հանգամանքների ամբողջական բացահայտում, քանզի հարցն, իրոք, առնչվում է մեր երկրի անվտանգությանը։
Ակումբը կոչ է անում նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք Կուտոյանի մահն օգտագործում են հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանելու կործանարար քաղաքականությունը խորացնելու համար, զերծ մնալ այդ մոտեցումներից։ Երիտասարդ մարդու կյանքի դադարումը թող սթափեցնող լինի եւ վերջ տա ատելության ու թույնի մթնոլորտ ձեւավորելուն»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ