«Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը
Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ հուղարկավորության արարողությանը ներկա է Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ