Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունը Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանը Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է Google-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի Ռուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակը Եվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv 97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներին Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանը Միսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծը Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ են

Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունըԿրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանըԵթե ձեր զուգընկերը արել է ինչ-որ բան, որը վիրավորել է ձեզ, դուք պետք է քննարկեք այն 24 ժամվա ընթացքում Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում էՄելանիա Թրամփի Amazon MGM Studios-ի ֆիլմը հունվարի 29-ին միաժամանակ կցուցադրվի երկրի 20 կինոթատրոններումGoogle-ի համահիմնադիրը սկսում է Ֆլորիդայի անշարժ գույքի «գրավումը» Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն
Հայաստան

ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան

ՍԴ-ի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են, իշխանություններն ակնհայտորեն գործում են իրավական պետությանն անհարիր գործիքակազմով, ինչի հետևանքով կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ե՛վ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը, և՛ իրավապահ մարմիները ներգրավված են և ջանք ու եռանդ չեն խնայում ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու գործընթացում։ Հիշեցնեմ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու չարաբաստիկ օրենքի ընդունումից և նախագահի կողմից ստորագրելուց հետո ժամեր անց սկսեցին իրավապահների գործողությունները»,- նշեց նա։

Գոհար Մելոյանի դիտարկմամբ՝ ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններով և ճնշումներով իշխանություններն արդեն չեն էլ զարմացանում, այդպիսի գործողությունների շարքից են Հրայր Թովմասյանի նկատմամբ, խափանման միջոց ընտրելը, ինչպես նաև նրա՝ սանիկի Նորայր Փանոսյանի նկատմամբ գործողությունները։

Ըստ նրա՝ նշված գործողությունները նպատակ ունեն ազատվել իշխանությունների համար անվերահսկելի դատավորներից և ՍԴ-ում յուրայինների կազմ ձևավորել, մնում է հուսալ, որ ՍԴ դատավորները կշարունակեն դրսևորել տոկունություն և մասնագիտական արժանապատվություն։ Ըստ նրա՝ կարող են լինել նաև այլ ճնշումներ։

«Արդեն կարելի է ասել, որ անցել են բոլոր հնարավոր կարմիր գծերը ոչ միայն իրավական, այլ բարոյական հատվածում։ Ենթադրաբար, իշխանությունները հարատև չեն և իրենց կատարած գործողությունների համար պատասխանատվության պահը վրա է հասնելու»,- ասաց նա։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաև «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի կողմից Դատախազությանը ներկայացված գրությանը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ Դատախազությունը պետք է լայնածավալ ուսումնասիրություններ կատարի՝ ապահովելով թափանցիկությունը և օբյեկտիվությունը։

Նա հիշեցրեց, որ «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ»-ի անդամ Արսեն Բաբայանը մանրամասն ներկայացրել է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքի հետ կապված ընթացակարգային խախտումները, անհրաժեշտ թվով պատգամավորների ձայներ չապահովելու խնդիրը։ Ըստ նրա՝ նորմատիվ իրավական ակտերի օրենքի հիման վրա տվյալ օրենքը պետք է անվավեր ճանաչվի։

«Օրենքի փաթեթը հակասահմանադրական դրույթներ էր պարունակում։ Եվ դրանից էլ զատ նաև չէին պահպանվել Վենետիկի հանձնաժողովի կողմից արված մի շարք նկատառումներ, խնդրահարույց էր կարճ ժամկետը՝ 2 ամիսը, որը սահմանվել էր, ինչը միջազգային պրակտիկայում աննախադեպ է»,-ընդգծեց նա։