Անզուսպ արձագանքներ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին
«Հրապարակ»-ը գրում է․
«Երեկ մեր հասարակությունը ցնցված էր՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին իր տանը, իր անձնական զենքով, քունքին արձակված կրակոցից սպանված էին գտել։ Ամեն ինչ խոսում էր ինքնասպանության մասին, սակայն մեր հասարակությունը, որը դավադրությունների տեսության, ամենաֆանտաստիկ վարկածների եւ մեղադրանքների սիրահար է, անմիջապես կասկածի տակ դրեց ինքնասպանության տարբերակը։ Շատ ավելի հեշտ է ենթադրյալ թշնամիներին վերագրել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը։ Դրա մեջ տեսնել տարբեր գործեր կոծկելու, հույժ կարեւոր տեղեկություններ ոչնչացնելու, հանցագործներին ջրից չոր դուրս բերելու հնարավորությունը։
Եվ սկսվե՜ց։ Մեղադրանքներ «սեւերի» ճամբարից՝ ուղղված գործող իշխանություններին, որ ուղղակի եւ անուղղակի ձեւով սպանեցին մարդուն, վերադառնում ենք 90-ականներ, երբ Կագեբեի ղեկավար Մարիուս Յուզբաշյանը սպանվեց։ Ամենամեղմ մեղադրանքները, որ այս ճամբարից ուղղվեցին իշխանություններին, երկրում տիրող ծանր մթնոլորտին, ատելության խոսքին, անհանդուրժողականությանն էին վերաբերում, որին մարդիկ չեն դիմանում։ Բայց շատ ավելի ծանր մեղադրանքներ հնչեցին «սպիտակների» ճամբարից՝ ուղղված նախկին իշխանություններին․ «Կուտոյանը շատ բան գիտեր՝ վերացրին», «Մարտի 1-ի գործով ապացույցներն են ոչնչացնում», «Սերժ Սարգսյանի օգնականն էր՝ տղու գլուխը կերան» եւ այլն։ Բնականաբար՝ ինչքան հասարակությունը ցածր իրավագիտակցություն ունի եւ ինչքան շատ է չարացած ու բեւեռացված, այնքան ավելի սուր է հակամարտությունը հանրային տարբեր շերտերի, ընդդիմության եւ իշխանության միջեւ՝ այնքան ավելի անզուսպ է խոսքը։ Բայց ցավալի դեպք է տեղի ունեցել՝ երիտասարդ մարդ է հրաժեշտ տվել կյանքին, եկեք ցավակցենք ու զուսպ արտահայտվենք։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ