Որքա՞ն գումար է հատկացվել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է, թե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացման համար պետբյուջեից որքան ֆինանսական միջոցներ է հատկացվել սկսած 2014 թվականից:
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.
««Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝
2014 թվականին` 14, 4 մլն դրամ
2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ
2016 թվականին` 23,4 մլն դրամ,
2017 թվականին` 127 մլն դրամ,
2018 թվականին` 187 մլն դրամ,
2019 թվականին` 352,2 մլն
2020 թվականին նախատեսվել է 671,7 մլն դրամ:
Մինչև 2018 թվականը պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար։
2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար:
Ընդգծենք, որ 2019 թվականի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսված էր միայն խմբակավարների աշխատավարձը: Հավելյալ 834 մլն 250 հազար դրամի հատկացումը հնարավոր է դարձել պետական բյուջեի հավելյալ հարկային մուտքերի հաշվին: Խմբակավարների վերապատրաստման համար ֆինանսավորում երբեք չի հատկացվել: 2020թ.-ի 671,7 մլն. դրամը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ