Ձուկը գլխից է հոտում․ ինչպես զուսպ հանրությունը վերածվեց ամբոխի
«Հրապարակ»-ը գրում է․
«Հայհոյախոսության եւ վիրավորանքի լեզուն վարակիչ է՝ մեր աչքի առաջ մեկուկես տարում հասարակությունը զուսպ, ծանրակշիռ, ավանդապաշտ, ծնող ու զավակ հարգող հանրույթից վերածվեց ափեղ-ցփեղ խոսողների ամբոխի, որտեղ չկա ոչ մի արգելակ ու արգելված թեմա, չկա ամոթ ու պատկառանք։ Մի ժամանակ տղամարդիկ խուսափում էին կանանց ներկայությամբ հայհոյելուց, հիմա կանայք են հայհոյում։ Մի ժամանակ մեզ ամոթանք էին տալիս, թե՝ պատմվածքներ եք տպում, որտեղ բաց տեսարաններ կան՝ սիրո ու սեքսի, խմբագրեք դրանք։
Հիմա ողջ երկիրը Ֆեյսբուքում է, եւ ողջ Ֆեյսբուքը լի է «բաց տեսարանների» նկարագրությամբ՝ դրանց ամենագռեհիկ որակումներով ու բառապաշարով։ Առաջ արժեքներ կային, սրբություններ, հեղինակություններ, որոնց հասցեին արտահայտվելիս մարդիկ զգուշավոր էին, հարգալից։ Եթե մեկը փորձեր որեւէ հայտնի գրողի, արվեստագետի, դասախոսի ու գիտնականի հասցեին մի թթու խոսք ասել, միանգամից հազար սաստող էր հայտնվում, եւ գռեհկախոսը լռում էր՝ հայտնվելով փոքրամասնության մեջ։ Հիմա կոռեկտ արտահայտվողներն են փոքրամասնություն։ Իսկ հայհոյանքի ու վիրավորական արձագանքի կարող է ամենամեղմ ու ամենաանմեղ արտահայտությունն արժանանալ։
Նոր Հայաստանում տիրող այս գռեհկախոսության, հայհոյախոսության մասին շատ է խոսվել։ Բազմիցս ասվել է, որ ձուկը գլխից է հոտում․ եթե իշխանական աթոռներին նստածներն ամեն օր վիրավորում ու հայհոյում են մարդկանց, ապա հասարակությունը յոթ հարկանի քֆուրներով է սկսում իրար հետ շփվել։ Եթե վերեւները չապացուցված մեղադրանքներ են հնչեցնում մարդկանց հասցեին, ներքեւներում ապրում են այդ «մեղադրյալներին» քառատված տեսնելու հույսով։ Եթե կառավարության նիստի ժամանակ են մարդուն վիրավորում, փողոցում կարող են առանց որեւէ պատճառի քացու տակ գցել»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ