1,7 տրլն դրամ գրավի միջնորդություն․ աննախադեպ իրավիճակ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ օգնականի եղբոր՝ Հարություն եւ Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լեւոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ:
Թե ինչպես պետք է վճարեին, պարզ չէ: Դատավորը, սակայն, մերժել է Զավենին ազատ արձակել անգամ ՀՀ պետբյուջեի եկամուտների չափով առաջարկված 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գումարը որպես գրավ ընդունելու պայմանով:
Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանն այն դատավորն է, որի մասին, ըստ ամենայնի, խոսում էին հայտնի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դատավոր Հրաչ հիշատակելով:
Հիշեցնենք նաեւ, որ այդքան մեծ թվով գրավ վճարելու պատրաստակամություն հայտնած կողմի գործը այն աղմկահարույց եւ ցավալի միջադեպն էր, երբ նախորդ տարվա սեպտեմբերին վիճաբանություն էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եւ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջեւ, որի հետեւանքով փոխգնդապետը գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, եւ արդեն 4 ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս: Նա հյուծվել է, նիհարել եւ միայն շնչում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ