Շառ ու փորձանքից հեռու. ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը. մանրամասներ
«Իրատես» թերթը գրում է.
«Հունվարի 14-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդլայնված կազմով խնջույք է կազմակերպել: Ներկա է եղել կուսակցության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, նախարարների ու մարզպետների մակարդակով:
Քեֆ-ուրախությանը մասնակցել են նաեւ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները: «Ամեն մեկն իր աթոռի գումարն է տվել: Ներկա են եղել բոլոր նրանք, որոնք ցանկություն են ունեցել մասնակցելու, պարտադիր պահանջ չի եղել: «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք, օրինակ, բացակայել են»,- ասաց «Իրատեսի» աղբյուրն ու հավելեց՝ կուսակցության միջոցառմանն ամենաակտիվը մարզպետներն են եղել:
Facebook սոցիալական ցանցում նրանցից մեկն օղու բաժակները ձեռքին լուսանկար էր հրապարակել ու վերտառել. «Ծառայում ենք Հայաստանին, Արցախին ու ժողովրդին»: Գերազանց կլիներ, որ գրառման ոգով իսկապես ծառայեին պետությանն ու ժողովրդին, բայց մի-մի բաժակ խմելուց, այնուհետ օղու բաժակները ձեռքներին լուսանկար հրապարակելուց հետո անլրջանում են նրանց թե՛ խոսքը, թե՛ խոստումը:
Պետությունը բաժակ բաժակի խփելով չեն սիրում, պետության բարօրությունը կենաց ասելով չեն ապահովում, մարդկանց նման լուսանկարներ հրամցնելով չեն ծառայում: Թե ինչ փոփոխություններ են եղել մարզերում անցած մեկուկես տարում, կարող է վկայել մարզաբնակ յուրաքանչյուր քաղաքացի, «դուխով» ելույթներն ու «դոբրիի մեջ» լուսանկարները մարդկանց կյանքը չեն բարելավելու:
Ի դեպ, երեկոյի ընթացքում արգելված են եղել տեսանկարահանումն ու «լայվ» մտնելը. մեծ պաստառի վրա փակցված են եղել դրանք արգելող նկարներ: «Պետք չէր, որ ուղիղ եթեր մտնեին ու տեսնեին քեֆ-ուրախության կադրերը կամ գինովցած պաշտոնյաներին: Հնարավոր է՝ այնպիսի մեկնաբանություններ լինեին, որ կարող էին շահարկման տեղիք տալ: Դրա համար որոշել էինք՝ հեռու «լայվից», շառից ու փորձանքից: Որեւէ մեկը Facebook-յան ուղիղ եթեր չի մտել, իսկ տեսանկարահանում արել են, թե ոչ, չենք կարող ասել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ