Գազը կթանկանա՞. «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի
Թեև 2020 թվականին սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Օրենքի ուժով 6 ամիսը մեկ կարող են հայտ ներկայացնել, բայց «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն կար, որ 2019 թվականին պահպանվելու են այն գործող գները, ինչը ունենք, անկախ նրանից, որ սահմանին գազի գինը բարձրացել էր: Հիմա՝ 2020 թվականին, եթե գազի արժեքը կրկին պահպանվում է 165 դոլար, այսինքն՝ այն գործող գինը եղած մեծություններից առնվազն բարձր է, ապա ենթադրում եմ, որ գոնե այդ մասով պետք է սակագինը վերանայելու հայտ լինի»,- նշեց ՀԾԿՀ նախագահը:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցություններ հիմա էլ են ընթանում՝ երկարաժամկետ կտրվածքով գազի գնագոյացման հարցի շուրջ. «Խոսքը երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու մասին է: Նաև քննարկվում էր մոտ 230 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը: Այս ամբողջ կոնտեքստում են այդ հարցերը քննարկվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019 թվականի մակարդակին:
Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ