Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է, ինչն անընդունելի է
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։
«Երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ և պետք չի թաքցնել` մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, և այդ գործառույթը գտնվում է Հանրապետության նախկին ղեկավարության հետ կապված անձանց, ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո և մենք, ինչպես մեր քաղաքական ռազմավարությունը որդեգրել ենք նախկինում, պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը․․․ Այսօր ՀՀ-ում կան նույնիսկ կոռուպցիոներների հեռուստատեսություններ, առնվազն 2 հեռուստաալիք ՀՀ-ում, կարելի է լոգոյի տեղը գրել «կոռուպցիա» կամ «կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում․․․ Կառավարության ղեկավարը հավելել է, որ «Իրական լոգոները պետք է դրվեն իրական հեռուստաանկերությունների վրա․․․ Հեռուստաընկերություն կա Հայաստանում, որ մեկ-մեկ ալիքները փոխում եմ, արդեն վիճակագրություն ունեմ, խաղադրույք եմ անում, ասում եմ՝ պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ ընդեղից շատ ոգևորված հարցազրույց ա տալիս և բացատրում ա մեր հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,– ասել է վարչապետը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին:
Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է։
«Մեդիա պաշտպան»-ը պահանջում է ելույթներում լինել կոռեկտ։
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են` տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետի դիտարկումները կարող են անդրադառնալ օրենքի նախագծի հետագա ընթացքի վրա: Հուսով ենք` նախագիծը չի հարմարեցվի իշխանության պահանջներին և միտված կլինի երկարաժամկետ ապագային:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ