Կրկին վիրավորանք, կրկին պիտակավորում, կրկին ագրեսիա
Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադառնալով հեռուստաընկերություններին, գովազդային շուկային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պիտակավորեց, կրկին վիրավորեց եւ կրկին ատելության եւ ագրեսիայի չափաբաժին բաց թողեց:
«Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը ՀՀ-ում»,- այսօր ասել է Փաշինյանը:
Տարօրինակ է, որ այս մտքի հեղինակը տասնամյակներ շարունակ լրատվական դաշտում աշխատած, լրատվամիջոց ղեկավարած մարդ է: Նա վիրավորեց հեռուստաընկերություններին, այնտեղ աշխատող լրագրողներին, սեփականատերերին:
Առանց անուն տալու ասել, թե երկու հեռուստաալիք լոգոյի տեղը կարող է գրել կոռուպցիա, առնվազն անպատասխանատու մոտեցում է գործին: Բացի այդ, նման հայտարարություններով ընդամենը երկրում ավելանում է ատելության մթնոլորտը:
Տպավորություն է, հստակ տպավորություն, որ Սահմանադրական դատարանից բացի կառավարության ղեկավարի մոտ հստակ նպատակ կա վերացնել իր վերահսկողությունից դուրս մնացած լրատվամիջոցները: Սա ոչ թե վատ է, այլ շատ վատ եւ վտանգավոր զարգացումներով հղի գործընթաց:
Եթե կոռուպցիա կա, ապա դրանով թող զբաղվեն համապատասխան մարմինները, եթե չկան դատարանի որոշմամբ կայացված որոշումներ ինչ իրավունք ունի որեւէ մեկը որեւէ մեկին նման մեղադրանք ներկայացնել, այն էլ բարձր ամբիոնից, այն էլ նա, ով զբաղեցնում է թիվ մեկ պաշտոնը:
Փաշինյանը խոսում է հեգնանքով, խոսում է օպերատիվ աշխատանքը հեշտացնելու մասին, կարծես ոչ թե վարչապետ է, այլ քննիչ կամ ոստիկան: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Այսպես ոչ թե երկիր,այսպես անգամ հիմնարկ չեն ղեկավարում:
Վիրավորել հեռուստաընկերությունների ղեկավարներին եւ աշխատակիցներին, վիրավորել դատավորներին, վիրավորել գործազուրկներին, վիրավորել բոլորին եւ ավելացնել ատելության չափաբաժինը, սա արդեն գործելաոճ է դարձել, ինչը պետք է մտահոգի բոլորին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ