Հերթը հասավ Սահմանադրության փոփոխությանը
Ժամանակին, ոչ վաղ անցյալում, երբ քննարկվում էին Սահմանադրությունում փոփոխություններ անելու հարցը եւ նշանակվել էր հանրաքվե, Նիկոլ Փաշինյանը լռում էր, ոչինչ չէր ասում, հայտարարելով, թե այդ ամենն իր համար կեղծ օրակարգ է, եւ որ այդ խնդիրն իրեն չի հուզում:
Հիմա արդեն հուզում է: Հիմա արդեն խնդիր է դրվել փոփոխել Սահմանադրությունը: Նույնիսկ հանձնաժողով են ստեղծում, բայց այդպես էլ չեն հայտարարում, հստակ չեն ասում, թե ի վերջո ինչ են ուզում փոխել եւ ինչպես:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով է ստեղծվում, բայց կառավարությունը հստակ չի ասում, թե ինչից է դժգոհ եւ որ հոդվածներն է ուզում փոփոխված տեսնել: Այս իրավիճակում արդեն իսկ գերիշխում է այն վարկածը, որ այս ամենն արվում է Սահմանադրական դատարանից ազատվելու համար:
Անշուշտ, փոփոխությունների միակ նպատակը Սահմանադրական դատարանը չէ, բայց այն հիմնականներից է: Չի բացառվում, որ Փաշինյանը ամեն ինչ կանի իր իշխանությունն ավելի կենտրոնացնելու եւ օրենքով ավելի անխոցելի դարձնելու համար:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին լուծարելուն ուղղված քայլերին, ապա մեկ բառով եթե բնորոշենք, ապա այն կլինի հակասահմանադրական քայլ, կհակասի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին եւ Հայաստանը կվերածի հետադիմական եւ վայրի մի պետության:
Հատուկ ընդգծենք Սահմանադրական դատարանից ազատվել ցանկացողների համար. սահմանադրական արդարադատության հետ սերտ կամ ոչ այնքան սերտ առնչություն ունեցող մարմինները լինում են առանձին եւ չեն կարող միավորեվե;լ, օրինակ, վճռաբեկ դատարանի հետ:
Հայաստանը չի կարող Սահմանադրական դատարան չունենալ: Սա աքսեոմա է եւ լրացուցիչ ապացուցման կարիք չունի, այնպես որ, եթե նպատակը Սահմանադրական դատարանից ազատվելն է, ապա ոչ ավելորդ փող, ոչ էլ ժամանակ մի ծախսեք՝ չի ստացվելու:
Իսկ եթե այնքան եք կտրվել իրականությունից, որ ձեզ արդեն ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերի, մասնագետների, հասարակական կազմակերպությունների, այլ նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքն էլ չի հետաքրքրում, ապա դա արդեն ձեր շատ լուրջ խնդիրն է, դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ