ՀՀ եւ ՉԺՀ քաղաքացիները փոխադարձ այցեր կարող են կատարել առանց մուտքի արտոնագրի
2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սովորական վավեր անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի սովորական վավեր անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ և ՉԺՀ այն քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործել և գտնվել միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների և կարգավորումների:
Ուշադրություն. 2019թ. մարտի 3-ից ՀՀ և ՉԺՀ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգի անձնագրեր կրողների համար:
2016թ.-ի դեկտեմբերի 19-ից ՀՀ և ՉԺՀ Մակաո հատուկ վարչական շրջանի միջև գործող մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագրով երկու կողմերի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով՝ 365 օր ժամանակահատվածի համար:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ