Ինչպե՞ս է ստացվել, որ Քոչարյանն այս գործով տուժող չի ճանաչվել. Արամ Վարդեւանյանը՝ Փաշինյանի հարցաքննվելու մասին
Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գաղտնալսումների գործով տուժող չի ճանաչվել, որովհետեւ իր անունն ամենաշատն էր հիշատակվում ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։
«Մամուլի հաղորդագրությունն ինձ համար որոշակի անհստակություն է պարունակում։ Ինձ համար այն բավարար հստակ չէ, թե ո՞ր ուղղություններով է կոնկրետ քննչական գործողություններ կատարվում. տարբե՞ր թե՞ արդեն իսկ դիտարկվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու միջամտելու հանգամանքը»,- ասաց Արամ Վարդեւանյանը։
Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության ժամանակ պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել, որ Ռոբերտ Քոչարյանն այդ գործով տուժող ճանաչվեր, սակայն այն չէր բավարարվել. «Հիմա այդ պարագայում թե ի՞նչ ուղղությամբ է քննությունը գնում, կարելի է ասել, որ 2 տարի է անցել, ինչ այդ գաղտնալսումները համացանցում են հայտնվել, բայց դեռեւս որեւէ գործողություն, փաստացի դրա ուղղությամբ, չի կատարվել։ Հետաքրքրիր հանգամանք է այն, որ փաստացի, եթե նայում ենք ամբողջ քրեական գործի շաղկապը, կալանավորումը մշտապես երկարաձգվել է, հենց այն կալանավարումը, որը տվել էր առաջին դատավորը։ Նրա հետ կապված որոշակի հիշատակումներ կային գաղտնալսումների մեջ։ Արդյոք քննիչն այդ ամբողջ հանգամանքները հաշվի առնո՞ւմ է, թե՞ ոչ. դա հարց է եւ երկրորդը՝ ինչո՞վ է պայմանավորված, երբ կողմը ներկայացրել էր միջնորդություն՝ տուժող ճանաչելու համար, եւ ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է տուժող ճանաչվեր, սակայն դա չէր բավարարվել եւ հիմա որոշակի քննչական գործողություններ են կատարվում»։
Վարդեւանյանը շեշտեց, որ ՔԿ-ի հաղորդագրությունը շատ ավելի մանրակրկիտ պետք է ներկայացվեր, քանի որ այդ գործով որեւէ հաղորդագրություն այսքան ժամանակ չի տարածվել. «Հիմա մասնակի, մի քանի կողմից հնարավոր մեկնաբանվող հաղորդագրություն է ներկայացվել։ Ինչպե՞ս ստացվեց, որ 3-4 ամիս առաջ որեւէ քննչական գործողություն, որը առնվազն հանրությանը ներկայացվեր՝ չի իրականացվել, ինչպե՞ս ստացվեց, որ գործն այսքան ժամանակ է քննվում։ Եվ փաստացի էլ որեւէ բացահայտում չկա։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործով տուժող չի ճանաչվել, որովհետեւ իր անունն ամենաշատն էր հիշատակվում այդ գաղտնալսումների ուսումնասիրությամբ։ Այս հարցերի վերաբերյալ ոչ մի արձագանք չկա, մինչդեռ հենց այս հարցերն են ամենաէականը»։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցաքննվել էր նշված գաղտնալսումների փաստով հարուցված 2 գործերով. մեկում որպես վկա, մյուսում՝ տուժող։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ