Նիկոլ Փաշինյանին հարցաքննության էին կանչել գաղտնալսումների գործերով՝ որպես վկա և տուժող. ՔԿ
Նիկոլ Փաշինյանին հարցաքննության էին կանչել գաղտնալսումների գործով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին եւ դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաեւ ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը:
Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն եւ հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաեւ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու եւ համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված եւ քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում եւ ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների եւ օրինական շահերի խախտման եւ գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:
Երկու հարցաքննությունները տեւել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ