Գիտնականները պարզել են, թե որն է «տառապանքների տարիքը»
Դորտմունդի քոլեջի պրոֆեսոր Դեւիդ Բլանչֆլաուերի կողմից անցկացված հետազոտությունը հաստատում է, որ «միջին տարիքի տառապանքները» իրենց գագաթնակետին են հասնում 47,2 տարեկանում, գրում է Naked-Science-ը։
Նա վերլուծել է 132 երկրների տվյալներ, որոնցից 95ը եղել են զարգացող, իսկ մնացածը առաջատար դիրք են զբաղեցրել համաշխարհային տնտեսությունում։ Տեղեկությունները ստացվել են բնակչության ամենամյա հարցումների արդյունքում (հարցվածները մինչեւ 70 տարեկան են)։
Ինչպես պարզվել է, յուրաքանչյուր երկիր ունի U-աձեւ «երջանկության կոր»։ Թեեւ ցուցանիշները տատանվել են, բարեկեցության եւ բավարարվածության միջին ամենացածր կետը բաժին է ընկել 47,2 տարեկաններին՝ զարգացած երկրների համար, այն դեպքում երբ զարգացող ազգը «տառապանքների գագաթնակետին» հասել է 48,2 տարեկանում։
Բլանչֆլաուերի խոսքերով՝ «դժբախտության» հետազոտված չափանիշների մեջ եղել են հուսահատությունը, խուճապը, միայնակությունը, թախիծը, սթրեսը, դեպրեսիան եւ նյարդերը, ֆոբիաները եւ տագնապը, ընկճվածությունը, անհանգիստ քունը, անինքնավստահությունը, դժվարությունները հաղթահարելու անկարողությունը, լարվածությունը, անհաջողակության զգացողությունը, ինչպես նաեւ ինքնաոչնչացումը։ Ինչպես ենթադրում է աշխատանքի հեղինակը, «երջանկության կորը», որոշում է այն փաստը, որ որոշակի պահի մարդը համակերպվում է իր թույլ ու ուժեղ կողմերի հետ եւ «միջին տարիքում ճնշում է իր անիրականանալի ձգտումները»։
Հետազոտությունը ցույց է տվել, որ կոնկրետ մարդու բարեկեցության վրա ազդում են հասարակությունը, կրթական մակարդակը, ընտանեկան դրությունը եւ աշխատանքի առկայությունը։ Այս գործոնների հետ միասին Բլանչֆլաուերը վերլուծել է նաեւ մարդու վերաբերմունքը այն իրավիճակին, որ առկա է նրա երկրում, ինչպես նաեւ աշխարհի ապագայի հանդեպ ընդհանրապես։ Ինչպես վկայում է մասնագետը, «միջին տարիքի ճգնաժամի» (40-59 տարեկան) համար մասամբ մեղավոր են գլոբալիզացիայի աճը եւ ֆինանսական ճգնաժամերը։
«Մեծ ռեցեսիան (2008թ․ համաշխարհային ճգնաժամը-խմբ․) նվազեցրել է մարդկանց որոշ խմբերի կենսունակությունը եւ խոցելի մարդկանց համար բարդացրել այդ ցնցման վերապրումը»,- ասվում է հետազոտության մեջ։
Բացի այդ, Բլանչֆլաուերը խոսել է «երջանկության կորի» եւ ամուսնության միջեւ կապի մասին։ ««Տառապանքների տարիքը» կարող է կապված լինել սոցիալական հարաբերությունների պառակտման հետ, որոնք միջին տարիքի կամ ամուսնալուծության հետեւանք են։․․․ Ամուսնությունն ավելի շատ երջանկություն է բերում, քան միայնակությունը, եւ մանավանդ ավելի շատ, քան բաժանումը»,- նշել է նա։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները