ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը կարող են «վեթինգի» ենթարկվել
«Փաստ» թերթը գրում է․
«Տեւական ժամանակ է՝ բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՀՀ ուժային կառույցների շուրջ, որոնք հիմնականում պայմանավորված են այդ համակարգերում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որը ցանկանում են իրականացնել գործող իշխանությունները։ Պատահական չէ, որ այս թեման պատեհ առիթի դեպքում դառնում է լայն քննարկման առարկա եւ իշխանությանը սպասարկող քաղհասարակության կողմից սուր քննադատության ենթարկվում։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունների տեսլականում ներկա փուլում ներդրվել է նոր օրակարգ, ըստ որի, նախատեսվում է լուրջ «վեթինգ» իրականացնել ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում։
Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իշխանությանը սպասարկող քաղհասարակության սեկտորը տարբեր առիթներով այնքան առաջ է քաշել յուստրացիայի եւ թափանցիկ գործունեության թեման՝ շարունակ պնդելով այն թեզը, թե չեն վստահում այս երկու ուժային համակարգերին, որ իշխանությունները ձեռնամուխ են լինելու նման քայլերի։
Մեր աղբյուրների պնդմամբ, թեման առավել ակտուալ է դարձել վերջին օրերի զարգացումներից հետո՝ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին առնչվող աղմուկի հետ:
Պատահական չէ, որ վերջին օրերին հայտնի հոդվածի հետ կապված՝ քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ շրջանակներ խիստ ոգեւորվել էին ու նորից քննարկումներ սկսել այս թեմայով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ