Այս իշխանության համար իրենց PR-ն ամենակարևորն է և դրա համար ոչինչ չեն խնայում. քաղաքագետը՝ օտարերկրյա պարբերականներում Հայաստանի վերաբերյալ դրական հոդվածներ պատվիրելու մասին
Այս իշխանության համար իրենց PR-ն ամենակարևոր խնդիրն է և իրենց PR-ի համար ոչինչ չի խնայվում և մնացած բոլոր հարցերը ստորադասվում են իրենց գլխավոր խնդրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով շվեյցարական Berner Zeitung թերթի հունվարի 7-ի համարում տպագրված «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով հոդվածին, որի մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երվանդ Բոզոյանը նշեց, որ տրամաբանական է, որ իշխանությունը պետք է փորձի գովազդել իր գործունեությունը, թե՛ դրսում և թե՛ ներսում, մանավանդ որ դրսի հոդվածները մոգական ազդեցություն են թողնում նաև ներսի լսարանի համար:
«Այդ ձևաչափը բոլոր իշխանություններն էլ օգտագործում էին և այս իշխանությունն էլ բացառություն չէ, պարզապես բոլորի համար էլ տեսանելի է, որ Հայաստանում Կովկասյան վագրի թռիչքի զարգացում տնտեսության մեջ չկա և կարծում եմ, որ շարքային քաղաքացին այդ գովազդային հոդվածներից չէ, որ պետք է իր համար հետևություն անի: Մարդիկ ավելի առարկայական՝ իրենց գրպանի պարունակության արդյունքում են որոշում կայացնում, թե Հայաստանում արդյո՞ք վագրային թռիչք կա տնտեսության մեջ, թե ոչ, սա է խնդիրը»,- ասաց նա։
Նշենք, որ ըստ Politik.am կայքի՝ Հայաստանի մասին վերոնշյալ հոդվածն արժեցել է 6,900,000 դրամ: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կիսվել էր ամերիկյան Time պարբերականի հոդվածով, որտեղ Հայաստանն անվանվում էր Կովկասյան վագր, սակայն հոդվածը հրապարակվել էր գովազդային բաժնում, այսինքն՝ դրա համար վճարել էին:
Ըստ Բոզոյանի՝ նման պատվերով հոդվածները ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար են: Նա կարծում է, որ բացի ներքին լսարանից կա սփյուռքի գործոն, որտեղ իշխանությունը փորձում է պահպանել իր նախկին վարկանիշը, որը կար հեղափոխության առաջին օրերի ընթացքում: «Ըստ իս՝ թե՛ դրսում, թե՛ ներսում մարդիկ արդյունքով են գնահատում, և հեղափոխությունը ոչ թե բացարձակ արժեք է, այլ միջոց՝ երկրում փոփոխություններ իրականացնելու համար, երբ որ փոփոխություններ չեն լինում, ապա հեղափոխությունը սկսում է կամաց-կամաց արժեզրկվել»,- ասաց նա:
Թեպետ շվեյցարական Berner Zeitung թերթի հոդվածում նշվում է, թե «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» և թերթը դրական է գնահատում ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը, Բոզոյանը նշեց, թե քանի որ ինքը Հայաստանում է ապրում, տեսնում է, որ այդպիսի բան գոյություն չունի: «Այլ է խնդիրը, որ Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում ապրող հայի վրա կարող է դա ազդեցություն ունենալ, սա է խնդիրը, բայց Հայաստանում ապրող քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչ պտուղներից են իրենք այս պահին օգտվում»,- նշեց նա և հավելեց, որ հսկայական միջոցներ ծախսելը և նման հոդվածներ պատվիրելը իշխանության համար գովազդ է:
«Իրենց PR-ն է, իրենք համարում են, որ պետք է գովազդեն, որովհետև այդ գովազդային հոդվածները, մանավանդ դրսի մամուլում, կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ, որ այն զանգվածը, որն իրենց հավատում է ավելի չնոսրանա, որովհետև այն զանգվածը, որ իրենք ունեին մեկ ու կես տարի առաջ, այսօր գոյություն չունի»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու նախկին իշխանությունները չէին դիմում նման քայլի, ու Հայաստանի մասին հոդվածներն օրինակ՝ երկրի ղեկավարի մակարդակով չէին տարածվում, Երվանդ Բոզոյանը նշեց. «Նախկին իշխանությունները երևակայություն չեն ունեցել ֆեյսբուքյան էջերի մեջ մտնել և «Ֆեյսբուքով» իրենց ինքնագովազդով զբաղվել: Այս իշխանությունը, ըստ էության ոչ մի բանից չի խորշում. թվեր են հայտարարում, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, թմբկահարում են, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի արդյունքով Հայաստանն առաջ է Վրաստանից, այս տարի էլ առաջ կանցնի Ադրբեջանից: Նրանց թվում է՝ եթե այսպիսի հայտարարություններով հանդես գան, ապա հասարակությունն իսկապես կհավատա, որ Հայաստանն առաջ է գնում Վրաստանից և Ադրբեջանից, բայց բոլորն էլ հասկանում են, որ այս հայտարարած թվերը կարճաժամկետ էֆեկտ ունեն, և որոշ ժամանակ անց մարդիկ տեսնելու են, որ գործող իշխանությունը ստում է»:
Նրա խոսքով՝ հաջորդ անգամ, եթե արդեն որևէ իրական արդյունք լինի, մարդիկ այլևս չեն հավատա, որովհետև մեկ անգամ սուտ խոսող իշխանությունը կորցնում է վստահությունը հասարակության մեծ մասի մոտ:
Դիտարկմանը, որ եթե որոշ ժամանակ անց սուտը բացահայտվելու է, ո՞րն է նպատակը նման ստերի, նա ասաց. «Նրանք այսօրեական խնդիրներ են լուծում, իրենց համար կարևոր է, որ այս պահին հանրության մոտ իրենք վարկանիշ հավաքեն, այսինքն՝ իրենք ռազմավարական խնդիրներ չունեն, մարդիկ օրվա կուրսով են շարժվում բոլոր հարցերի վերաբերյալ»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»