Դատավորը ակնհայտ կողմնակալ վարքագիծ է դրսևորում․ Արամ Վարդևանյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Քանի որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը ինձ պարզ չէ ինչ իրավական հիմքով հնարավորություն չտվեց դիրքորոշումս արտահայտեմ պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ, այն ներկայացնում եմ այս ձևաչափով.
Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել: Ավելին ըստ Դանիբեկյանի նման գործողությունները ոչ մի իրավական հետևանք չեն ենթադրում:
Շատ ճիշտ է արել Միհրան Պողոսյանը, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին: Դատական նիստի էությունը՝ մրակցությունն է և բնականաբար կարգի պահպանումը, որը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել դատավորը:
Արդեն քանիցս նկատում ենք, որ Ա. Դանիբեկյանը խրոխտ ձայնով արձագանքում է բացառապես պաշտպանական կողմի հայտարարություններին, իսկ մեղադրանքի, տուժող կողմին ծայրահեղ զգուշավորությամբ կամ առհասարակ չի արձագանքում, թեկուզ դրանից տուժում է դատական նիստը, մրակցությունը, հնչում են սպառնալիքներ և այլն:
Չեմ կարող նաև չնշել «բացառիկ» մեկ այլ դրսևորում. դատավորին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազները՝ կրկին չնկատելով սպառնալիքները, հորդորելով պաշտապանական կողմին նիստի կարգը պահպանել և նման այլ մտքեր, երբ հենց այդ դատախազներից մեկը նույն նիստերի դահլիճում դիմելով գործով պաշտպանի ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ասել էր «Կկտրեմ ձենդ՝ չես մոռանա»:
Բայց այս դեպքում ևս պետք չէ կենտրոնանալ միայն դատախազի հայտարարության վրա, այլ կրկին՝ ինչ գործողություն ձեռնարկեց այդ պահին նիստը նախագոհող Ա. Դանիբեկյանը…պարզապես լքեց նիստերի դահլիճը: Այս ամենը ուղղակի ակնհայտորեն հաստատում է այն, ինչի մասին բազմիցս նշել եմ.
1) չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և
2) դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»