ԱՄՆ-ում կինը հանգուցյալի արգանդի փոխպատվաստման միջոցով առողջ երեխա է ունեցել
Միացյալ Նահանգների բնակչուհի Ջենիֆեր Գոբրեխտը, մասնակցելով փորձարարական նախագծի և արգանդի փոխպատվաստման վիրահատություն տանելով, կարողացել է երեխա ունենալ:
Ինչպես նշում է apnews.com-ը, Գոբրեխտն ու ամուսինը նշել են, որ կատարվածն ուղղակի հրաշք է:
Նշվում է, որ 33-ամյա կինն առանց արգանդ է ծնվել, ուստի՝ հղիանալու հնարավորությունից զուրկ է եղել: Սակայն 2018թ. իրականացված տասը ժամանոց վիրահատությունը փոխել է ամեն ինչ: Հայտնի է, որ փոխպատվաստման համար անհրաժեշտ օրգանը վերցվել է հանգուցյալ մի կնոջից:
«Սա դժվար ճանապարհ էր, բայց երբ նայում եմ որդուս դեմքին, հասկանում եմ, որ արժեր այդ ամենի միջով անցնել»,-ասել է կինը:
Նշվում է, որ փորձարարական նախագծի շրջանակում ԱՄՆ-ում արգանդի փոխպատվաստման միջոցով լույս աշխարհ կգա ևս ութ երեխա:
BBC-ն հավելում է, որ սա ԱՄՆ-ում արգանդի փոխպատվաստման միջոցով լույս աշխարհ եկած երկրորդ երեխան է:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները