Տարոն Թովմասյանը չի հերքում, որ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո չեղարկվել են իր հարկային պարտավորությունները
Tert.am-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 13–ին, Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել «Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել իր ընկերության նկատմամբ սահմանված 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու համար։
Հարցաքննության ավարտին Tert.am-ի հարցերին, թե Հրայր Թովմասյանի դեմ ինչի դիմաց է ցուցմունք տվել, նշվում է, որ 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու դիմաց, Տարոն Թովմասյանը չի պատասխանեց. «Ոչ մի հարցի չենք պատասխանում»։
«Չորս ժամ անց ՀՔԾ–ից դուրս գալուց հետո Տարոն Թովմասյանը չհերքեց տարածված տեղեկությունը, որ իր ընկերությունը 200 մլն հարկային պարտավորություն է ունեցել, որը Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են»,– գրում է կայքը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»