Ծննդատներ փակելն այս կառավարության և ԱԺ սորոսական պատգամավորների քաղաքականությունն է. ի՞նչ խաղեր եք խաղում
«Քանի որ Արսեն Թորոսյանին չեմ վստահում` դիմելու եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարի ազատել աշխատանքից նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Գայանե Ավագյանին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը՝ հիշեցնելով Գայանե Ավագյանի այն խոսքերը, որ այդ ծննդատները քայքայված են, այդտեղ բժիշկներ չկան և մահացությունը ցուցանիշ չէ։
«Բոլոր փաստերը հավաքելուց հետո հանցագործության մասին հաղորդում եմ տալու։ Լուրեր են պտտվում, որ Գայանե Ավագյանը նաև կապ ունի մանկավաճառության դեպքերի հետ։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա ինչպես է այդ տիկինն առողջապահության ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնում»,- նշեց նա։
Ծննդատների փակման գաղափարն ըստ Մարինա Խաչատրյանի՝ գործող կառավարության և նրա որակմամբ ԱԺ սորոսական պատգամավորներին է։ Նա նաև նշեց, որ ծննդատների փակումը զուգահեռ շատ խնդիրներ կարող է բերել, որոնք կհանգեցնեն լրացուցիչ արտագաղթի։
«Հանգում ենք այն եզրակացությանը, որ այս իշխանությունը դատարկում է համայքները։ Ինչի համար են դա անում։ Արսեն Թորոսյանը դրոշակը ձեռքին բողոքում էր, որ Սիսիանի հիվանդանոցը քիչ է ֆինանսավորվում, հիմա ի՞նչ փոխվեց»,- նկատեց Մարինա Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ անցյալ տարի Աչաջրի ծննդատանը ծնունդ չի գրանցվել, քանի որ Առողջապահության նախարարությունը հիվանդանոցին հայտնել էր, որ ֆինանսավորում չի լինելու և այդ պատճառով երեք ամիս ծնունդ ընդունելու հնարավորություն չի եղել։
«Հիմա կանգնում ասում են, որ Աչաջուր համայնքի ծննդատունը 90 ծնունդ է ունեցել։ Բա պարոնա՛յք, այն երեք ամիսը խաբել եք մարդկանց, նրանք չեն աշխատել, ինչի՞ չեք հաշվարկում, ի՞նչ խաղեր եք խաղում, ի՞նչ թվեր եք նկարում, ձեր արած հանցագործությանը եկել հակառակ կողմից եք նայում»,-նշեց Մարինա Խաչատրյանը և հավելեց, որ խնդրի լուծումը գտնելու համար պայքարելու են մինչև վերջ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»