Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ Փաշինյան Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. Ռեզայի ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան Զբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես  Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին Նոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից
Հայաստան

Երևանի երթևեկությունը կաթվածահար է լինելու

Առաջիկայում Երևանին, բառիս բուն իմաստով, կանգնելու վտանգ է սպառնում։ Երևանն անցել է կյանքի նոր ռիթմի՝ կայուն մշտական խցանումներ կոնկրետ ժամերի և ցանկացած պահի՝ անակնկալ խցանումներ։ Երևանում տեղաշարժվելը դառնում է դժվար լուծելի խնդիր։ Իսկ լուծումներ չկան։

Այսօր գերծանրաբեռնված երթևեկությունը համաշխարհային խնդիր է: Զարգացած երկրներում այս խնդիրները հետաքրքիր լուծումներ են ստանում և կարգավորվում, քանի որ խցանումները քաղաքացիներից խլում են ամենաթանկը՝ ժամանակ և նյարդեր, ինչն էլ, վերջին հաշվով, ազդում է երկրի արտադրողականության վրա:

Ամբողջ աշխարհում այս ուղղությամբ անդադար բազմաթիվ լուծումներ են փնտրում, գտնում, կառուցում նոր ճանապարհներ, մեքենաների կայանատեղիներ, շրջանցող ուղիներ։ Երևանում խնդիրը մեծ հաշվով արհեստածին է: Որքան ուշանում է լուծումը, այնքան բարդանում է խնդիրը:

Արարատյան դաշտի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մի զգալի հատվածի բնակչության ամենօրյա վոյաժները Երևանում, ավտոմեքենաների աննախադեպ քանակի ներկրումը լուրջ խնդիր ստեղծեցին Երևանի համար, որտեղ մինչ օրս փողոցներ կան, կարևոր փողոցներ, որի առաջին և անգամ երկրորդ գծերն օգտագործում են ավտոփականագործները, արհեստավորները, ավազ և ցեմենտ վաճառողները:

Առկա իրավիճակում անհրաժեշտ են գրագետ լուծումներ, որոնք չեն կարող լինել մեկը կամ մյուսը։ Պահանջվում է խնդրի համակարգային լուծում, որը չի արվում։

Խցանումները ոչ միայն անտանելի են դարձնում երթևեկությունը, քաղաքացիներից զգալի ժամանակ խլում, այլ նաև թունավորում մայրաքաղաքի օդը: Այստեղ մեծ դեր է խաղում նաև հսկայական թվով հնամաշ և իրենց դարն ապրած ավտոմեքենաների ներկրումն ու շահագործումը:

Ստեղծված իրավիճակից ելքերից մեկը Երևանի փողոցների երթևեկության արդյունավետության բարձրացումն է։ Այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևողական քայլեր։ Անհրաժեշտ են նոր ճանապարհներ, շրջանցող ճանապարհներ, անհրաժեշտ է ճանապարհներն ազատել ավտոտնակներից, անօրինական կառույցներից, արհեստավորներից, կառուցել նոր էստակադաներ:

Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից հետո այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել: Մի պահ պատկերացնենք, թե այսօր ինչ կկատարվեր, եթե չլիներ Բարեկամության էստակադան, Սարալանջի ճանապարհը, Ագաթանգեղոսը Խանջյանին կապող ճանապարհը, շատ այլ հանգույցներ և փողոցներ:

Շատերն այսօր մոռացել են այն տեմպն ու ծավալները, որով ժամանակին իրականցվում էր ճանապարհաշինությունը: 2000-ականներին կառուցվեցին նոր տրանսպորտային հանգույցներ, ճանապարհներ ու կամուրջներ, որոնք այսօր էապես փրկում են իրավիճակն ավելի ծանր լինելուց: Հիշեցնենք, որ 2007-2008թթ. կառուցվեց Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի ճանապարհը։ Սարալանջի մայրուղու ընդհանուր երկարությունը` տրանսպորտային հանգույցների և ուղիների հետ միասին 6 կիլոմետրից ավելի է: Մայրուղին առանց լուսացուցային կարգավորվող խաչմերուկների միացրեց Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր համայնքները:

2007թթ. կառուցվեց Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում մայրաքաղաքի երթևեկության ռիթմը կարգավորող քաղաքաշինական ընդհանուր ծրագրերում։ Դա իրենից ներկայացնում է ճարտարագիտական մի բարդ կառույց, որը զուգակցվելով Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի ուղեանցի հետ հնարավորություն տվեց համեմատաբար թեթևացնել մեքենաների հոսքը, առանց լուսացուցային կարգավորման և հատումների՝ սկսած Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Կիևյան, Կասյան փողոցներ և Կոմիտասի պողոտա:

Շահագործման հանձնվեց Հերացու, Կորյունի, Նալբանդյան, Չարենցի փողոցների հատման տրանսպորտային հանգույցը, այս մեծ ծրագրով արդեն հնարավոր դարձավ Երևանի մի ծայրից մյուսն անցնել մեկ ճանապարհով, առանց խոչընդոտի: 2008թ. շահագործման հանձնվեց Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող բազմամակարդակ հանգույց-ուղետարը, որը լուծեց Երևանի կենտրոնական չորս փողոցների տրանսպորտային անարգել երթևեկության խնդիրը: Շնորհիվ ճանապարհային երկկողմանի երթևեկելի ուղետարի, մայրաքաղաքի Արշակունյաց, Տիգրան Մեծ պողոտաներով և Խանջյան ու Ագաթանգեղոս փողոցներով ապահովվեց անընդմեջ երթևեկություն: Մինչ այդ, 2000 թվականին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։ Սրանք երևանյան երթևեկությունը թեթևացնող առանցքային ծրագրեր էին, որոնք էապես փոխեցին մայրաքաղաքի երթևեկության ընթացքը, տևողությունն ու հարմարավետությունը։

Ստացվում է, որ Քոչարյանի պաշտոնավարման «ապազգային տարիներին» կառուցված ճանապարհները, կամուրջները, էստակադաները, թունելներն են դեռևս հնարավորություն տալիս «նոր» Հայաստանում առայժմ խուսափել լիակատար կոլապսից։ Բայց պետք է հասկանալ, որ դա ժամանակավոր է։

2008-ից հետո կառուցվեց նաև Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապեց Իսակովի պողոտային։ Կառուցվեցին բազմաթիվ վերնանցումներ, որոնք առաջին հերթին բարձրացրեցին հետիոտնի անվտանգությունը և լրացուցիչ թեթևացրեցին երթևեկությունը։

Ներկայում նման մասշտաբային շինարարություն չկա։ Դրա կենսական կարևորության ընկալումը չկա։ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի գերխնդրի լուծման նախագիծը մնաց միայն նախագիծ, մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը՝ մնաց նախագիծ: Անգամ չեն կարողանում եղած ավտոճանապարհներն ազատել ավտոմեքենաների համար:

Սա է այսօրվա իրականությունը, եթե հանում ենք լայվերն ու դատարկ խոստումները:

Տոտալ խցանումները բնութագրելու համար աշխարհում հաճախ օգտագործվում է «քաղաքը կանգնել» է ձևակերպումը։ Երևանն այսօր կանգնած է այդ իրական վտանգի առաջ։

 

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ