Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների համատեքստում է. Ռ. Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու որոշումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումների համատեքստում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Կարծում եմ՝ դժվար է այս գործի իրավական կողմի մասին խոսել՝ հաշվի չառնելով դրա բուն համատեքստը, որը քաղաքական է: Նորայր Փանոսյանի գործի մասին արդեն վաղուց հնարավոր չէ խոսել բացառապես իրավական հարթության մեջ: Իշխանությունները ցույց են տալիս այն հետևանքը, որն առաջանում է իր կամքին չենթարկվող պաշտոնատար անձանց դեպքում»,- նշեց իրավապաշտպանը:
Ռուբեն Մելիքյանը պատահական չի համարում նաև այն հանգամանքը, որ Նորայր Փանոսյանի գործը և ՍԴ նախագահի դեմ ուղղված գործընթացն սկսվեց անմիջապես ՀՀ նախագահի կողմից «դատավորներին ոչ պատշաճ առաջարկ պարունակող տխրահռչակ օրենքի» ստորագրումից հետո: Խոսքը Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների մասին է, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի և մինչև դատավորների պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը պարտավորված կլինի նրանց կենսաթոշակ վճարել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ պրակտիկայում քիչ է պատահում, երբ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո պետությունը նորից կալանքի հարց է բարձրացնում:
«Սա հնարավոր է միայն մեղադրանքը փոխելու պարագայում: Կարծում եմ՝ լրացուցիչ քննարկման առարկա պետք է դարձնել այն հանգամանքը, թե արդյոք մեղադրանքն իսկապես փոխված է՝ բովանդակային առումով, թե ֆորմալ է այս փոփոխությունը զուտ տեխնիկական հնարավորություն տալու համար վարույթ իրականացնող մարմիններին կրկին առաջին ատյանի դատարանի առջև բարձրացնելու կալանավորման հարցը, այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը ոչ թե պարզապես ազատ արձակեց Նորայր Փանոսյանին, այլ գտավ, որ առկա չէ հիմնավոր կասկած նրան առաջադրված մեղադրանքում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»