Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար
Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանին հունվարի 9-ին հրավիրել են ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին իր ֆեյսբուքյան հրապարակումների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը։
«Գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որ արտաքին քաղաքականության մեջ չի կողմնորոշվում, չի կողմնորոշվում լուրջ տարածաշրջանային հարցերում, խառնվում է դատական համակարգի աշխատանքին։ Կանչել, ասում էին՝ կարո՞ղ եք փաստ բերել, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, կործանում է Հայաստանի Հանրապետությունը»,– պատմեց Արմեն Մինասյանը՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցները պարզաբանել են, որ իր նմանատիպ գրառումներից օգտվում են մեզ ոչ բարեկամ հարեւան երկրները եւ արտատպում այդ գրառումները՝ մեր երկրի մասին բացասական տեղեկատվություն տարածելու նպատակով։
ԱԱԾ աշխատակիցները Արմեն Մինասյանին նաեւ վստահեցրել են, որ նրա քաղաքացիական գործունեությանը խոչընդոտելու միտում չունեն։ Արմեն Մինասյանը, այնուամենայնիվ, տեղի ունեցածը համարում է վերահսկողության սահմանում իր քաղաքացիական գործունեության նկատմամբ։
«Մեր ուժային կառույցները մտել են նոր փուլ, գնում է ինտերներտ գրաքննություն, նաեւ վիդեոհոլովակների գրաքննություն, որը տածարվում է քաղաքական եւ քաղաքացիական իմաստով։ Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, այլ քաղաքացիական, մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, իմ քաղաքացիական գործունեությունը սա խոչընդոտում է։ Այսինքն՝ երբ ես զգում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է մեր երկիրը, ես պետք է պատասխան տամ, որովհետեւ դրա մասին բարձրաձայնում եմ»,– ասաց նա։
Արմեն Մինսյանը նշեց, որ շարունակելու է գրառումներ կատարել, որոնք, ըստ իրեն, օգնություն են ղեկավարությանը՝ կատարած սխալները հասկանալու, շտկելու առումով։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ