Ամուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիանը» անգամ քննարկում է ծրագիրը վաճառելու տարբերակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, եւ այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ-ում գործող քննիչ հանձնաժողովը նիստ է անելու եւ քննարկելու այդ փաստաթուղթը: Այս մասով մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդ եզրակացության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:
Օրինակ՝ Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն այս պահին սպասում է ՊԵԿ-ին ուղղված հարցման պատասխանին: Մասնավորապես, քննիչ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել էին, թե ինչու է կառավարությունը 2017 թվականին 29 մլրդ դրամի ներկրման արտոնություն տվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը, եւ ինչ են արվել Հայաստան ներկրված ապրանքները, ընդ որում՝ այնպիսի ապրանքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հանքարդյունաբերության ոլորտի հետ:
Այսպիսով՝ Ամուլսարի հանքի շահագործման մասով նոր զարգացումներ են սպասվում: Ավելին՝ մեր տեղեկություններով' «Լիդիան Արմենիա» ընկերությունն այժմ անգամ քննարկում է հանքի շահագործման ծրագիրը վաճառելու տարբերակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ