Ո՞վ կամ ինչո՞ւ է փորձում հեղինակազրկել ԱԱԾ-ն
Մեր երկրում այն աստիճան անհեթեթ ժամանակներ են, որ վարչապետը հրահանգում է ԱԱԾ-ին պարզել որոշ քաղաքական շրջանակների կապը սատանայի հետ, իսկ հետո նույն վարչապետի հետ, մեղմ ասած, սերտ կապեր ունեցող «Հայկական ժամանակը» հարցում է ուղարկում ԱԱԾ հետաքրքրվելով, թե արդյոք հայտնաբերվեց այդ կապը, եւ որ ամենազարմանալին է՝ այդ նամակը պատասխան է ունենում:
Անկեղծ լինենք, մենք կարծում էինք, ինչպես շատ այլ լուրջ մարդիկ, որ վարչապետը կատակում է, բայց հիմա պարզվում է, որ՝ ոչ: Ամեն դեպքում, հակառակ դեպքում նման նամակ ԱԱԾ-ն «Հայկական ժամանակից» չէր ստանա:
Անկասկած, այն, որ այս ամենն անհեթեթություն է, ուղեղային մորմոք, քննարկման ենթակա չէ, բայց մենք՝ հասարակությունը պետք է ոչ թե շեշտը դնենք սատանայի փնտրտուքի վրա եւ հումորներ անենք, այլ փորձենք հասկանալ, թե ինչու է համակարգված ձեւով ամեն կերպ փորձ արվում հեղինակազրկել ԱԱԾ-ն:
Հայաստանյան որոշ շրջանակներ, որոնց կապը արտերկրյա ֆինանսավորողների հետ, մեղմ ասած, ավելի քան պարզ է, անթաքույց ատելություն ունեն ինչպես ՍԴ-ի, այնպես էլ ԱԱԾ-ի դեմ:
Եւ ԱԱԾ-ին ներքաշելով անհասկանալի եւ անհեթեթ պատմությունների մեջ, ակնհայտ փորձ է արվում արժեզրկել եւ հեղինակազրկել այս կառույցը, որը Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման հիմնական երաշխավորներից մեկն է:
Այնպես որ, կարծում ենք պետք է հիմնական ուշադրությունը սեւեռվի ոչ թե պատասխան նամակի, այլ խմբագրության նամակի վրա: Մի՞թե խմբագրությունում այդքան պարապ են, կամ երկրում այլ հիմնախնդիրներ չկան, որ մտքներով անցել է հումոր անել:
Իհարկե, այս անհեթեթության գագաթնակետը կլինի այն, որ մի օր ֆեյսբուքյան գրառումներից մեկից իմանանք, որ արդեն իսկ պարզվել է որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության շրջանակները, եւ որ անգամ արդեն ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կան:
Այս իրավիճակում կրկին անգամ հիշում ես ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի կանգ առնելու կոչը: Եւ հենց այս իրավիճակում հասկանում ես, որ հիմա բոլորովին էլ հումոր անելու ժամանակը չէ, եւ որ լրջանալ է պետք եւ ամեն կերպ հակազդել մեր երկրի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողության:
Այս պատմության ամենատխուր եւ մտահոգիչ հատվածը նամակի պատասխանի առաջին տողերն են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար:
Աստված օգնական լինի մեր ազգին, որ չհասնենք այն կետին, երբ հրապարակներում սատանայի հետ համագործակցած վհուկներ եւ կախարդներ այրեն, իհարկե, նախապես պարզելով նրանց քաղաքական կողմնորոշումը:
Մխիթար Աստվածատուրյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ