«Բիլայնը» դիմել է ՀԾԿՀ իր բաժնետոմսերը «Յուքոմին» վաճառելու թույլտվություն ստանալու համար
«Բիլայնը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
Նրա խոսքով՝ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի համաձայն՝ կարգավորող մարմինը պետք է համաձայնություն տա վերը նշված գործարքին: Առանց կարգավորողի համաձայնության, գործարքը տեղի չի ունենում:
««Բիլայն» ընկերությունը դիմել է մեզ, որ մտադիր է վաճառել իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը: Հարցը հիմա քննարկման փուլում է, որոշման հստակ ժամկետներ չկան»,- ասաց Լիանա Ազիզյանը:
ՀԾԿՀ մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ «Բիլայն» ընկերության դիմումի վերաբերյալ պետք է կարծիքներ հայտնեն նաև նախարարություններ, այլ գերատեսչություններ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ