Այս տարվա մարտից ծրագրվում է Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթների հաստատում
Այս տարվա մարտին ծրագրվում է Երևանի և Սիմֆերոպոլի միջև կանոնավոր չվերթներ բացել: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը:
«Այս տարվա մարտից ծրագրվում է Ղրիմի և Հայաստանի միջև կանոնավոր չվերթներ բացել: «Իկար» ավիաընկերությունը ստացել է համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը «Ռոսավիացիայի» կողմից` կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Հիմա հարցը գտնվում է պատրաստման և համաձայնությունների փուլում, այդ թվում` թռիչքների ժամանակացույցի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով: Մարտից ծրագրվում են թռիչքներ շաբաթական երկու անգամ: Հետագայում արդեն` ըստ պահանջարկի»,- տեղեկացրել է Չերնյակը:
Նրա խոսքով` Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային երթուղին Ղրիմի համար կդառնա առաջին միջազգային կանոնավոր չվերթը` Ռուսաստանի հետ միավորվելուց հետո:
«Սա լավ օրինակ կլինի Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների և ավիաընկերությունների համար: Կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը սկիզբ կդնի Ղրիմից առաջին միջազգային չվերթների համար և ավելի կբարձրացնի Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի հեղինակությունը»,-ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը:
Ռուսական «Իկար» ավիաընկերությունը ստեղծվել է 1993 թվականին: Տեղակայված է Կրասնոյարսկում, կատարում է կանոնավոր և չարթերային չվերթներ` տեղափոխելով ուղևորներ և բեռներ` ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղություններով: 2015 թվականից թռիչքներ է կատարում Pegas Fly անվան տակ:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ