Տնտեսական հեղափոխության պատկերացումները սկսվում են զուգարաններից. Արմեն Բադալյան
Արտանիշի գագաթից ԱՄՆ եւ ԻԻՀ նախագահներին հղած ուղերձն իրենից որևէ կարևորություն չէր ներկայացնում, 168.am-ին ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը, պարզաբանելով. «ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների սրման վրա Հայաստանի վարչապետի հայտարարությունը որևէ նշանակություն չունի, ուզում է՝ այդ հայտարարությունն անի սարի գլխից, սարի տակից կամ ստորոտից։ Համոզված եղեք, որ վարչապետի այդ հայտարարությունը որևէ միջազգային լրատվամիջոց չի էլ նկատել։ Ըստ նրա՝ վարչապետի այդ քայլում որևէ քաղաքական տեխնոլոգիա չկար. «պարզապես նա այդպես է նպատակահարմար գտել»։
Անդրադառնալով կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետի կոչին, որ պետք է մի քիչ ավելի գումար ծախսել Հայաստանի հանրային սպասարկման վայրերում պատշաճ սանհանգույց ունենալու համար, Արմեն Բադալյանը նշել է, որ Հայաստանում ուշադրության արժանի շատ ավելի կարևոր հարցեր կան.
«2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո Հայաստանում այնքան շատ հարցեր կային, որոնց պետք է նոր իշխանություններն անդրադառնային, և ոչ միայն անդրադառնային, այլև դրանց լուծումը պետք է ընթացքի մեջ լիներ, հատկապես ռազմավարության հետ կապված։ Վարչապետի պատկերացումները՝ ապագա տնտեսական հեղափոխության մասին, սկսվում են զուգարաններից, ի՞նչ կարող ենք ասել»,- ասել է Արմեն Բադալյանը։
Քաղաքագետը համարում է, որ այս ամենը կշարունակվի այնքան, մինչև հասարակությունը կարողանա նոր ընդդիմություն ստեղծել, որը կդառնա իշխող թևի այլընտրանքը, որը կփորձի ընտրությունների միջոցով գալ իշխանության։
«Կարծում եմ՝ դրսից ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինելու, քանի որ Արցախում առաջիկայում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Եթե Արցախում վարչապետին հաջողվի իր թեկնածուին դնել, ապա Հայաստանում միանձնյա իշխանությունը կշարունակվի, տեսնում ենք, որ անձնիշխան համակարգն ամրապնդվում է»,- նշել է քաղաքագետ Արմեն Բադալյանը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»