Ակնհայտ հրահանգավորված գործողություններ են, ճնշման գործիք ՍԴ նախագահի դեմ. սահմանադրագետը՝ Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորման մասին
«Ակնհայտ հրահանգավորված գործողություններ են, իշխանությունները նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի կոչերը հաշվի չառան, որը նշել էր, որ պետք է բացառել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու օրենքից ստիպողաբար օգտվելու հանգամանքը»,- այս մասին Tert.am-ին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորմանը:
«Հանրապետության նախագահի կողմից այդ օրենքը ստորագրելուց անմիջապես հետո վերաբացվեց ՍԴ նախագահի սանիկի խափանման միջոցի հարցը, որն ակնհայտ ուղղված է Հրայր Թովմասյանի դեմ: ՍԴ նախագահին էլ մեղադրանք առաջադրվեց, նրան տրվեց մեղադրյալի կարգավիճակ: Իշխանությունն ուղղակիորեն հասկացնում է Թովամսյանին, որ նա անմիջապես օգտվի օրենքի ընձեռած հնարավորությունից: Խափանման միջոցի փոփոխությունը ճնշման գործիք է ՍԴ նախագահի դեմ»,- ասաց նա:
Ըստ Մելոյանի՝ մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը, տեղի են ունենալու ակնհայտ ճնշումներ. «Իշխանությունների նպատակն է, ստիպել ՍԴ դատավորներին՝ օգտվել վաղ կենսաթոշակի գնալու համակարգից: Ակնհայտ է՝ թիրախում հենց Հրայր Թովամսյանն է, իշխանությունն արդեն առանց թաքցնելու է դիմում ճնշումների: Նրանց անհրաժեշտ է օր առաջ ձերբազատվել ՍԴ ոչ կառավարելի դատավորներից: Անգամ չսպասեցին տեսնել, թե դատավորներն ինչպիսի կամարտահայտություն են դրսևորելու, անմիջապես՝ նախագահի կողմից օրենքը ստորագրելուց հետո, սկսեցին ապօրինի ճնշելու գործիքակազմ կիրառել»,- ընդգծեց սահմանադրագետը:
Նրա խոսքով՝ ՍԴ դատավորները հայտնվել են բարոյահոգեբանական բարդ իրավիճակում. «Բարեբախտաբար, ինչպես տեսնում ենք, մինչ օրս ՍԴ դատավորները ցուցաբերում են օրինակելի տոկունություն և կարողանում են արժանապատիվ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ օրինակ ծառայելով մեր երկրի բազմաթիվ այլ գործիչների»:
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի խափանման միջոցը փոխարինվել է կալանքով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»