Պայթուցիկից տուժած երեխայի երկու մատը վերականգնվել է
«Երեխայի ձեռքի վիրահատությունը տևեց 3 ժամ և հաջողվեց վերականգնել առաջին և երրորդ մատները»,-հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրենը:
Պայթուցիկի հետեւանքով 2 մատները կորցրած 10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, դուրս է գրվել Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից:
«Երեխան մեզ մոտ է տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով, մկանների ջնջխումներով, ձեռքի մեջ օտար մարմիններով և լուրջ տրավմատիկ վնասվածքներով: Վիրահատությունից հետո երեխայի ձեռքը կաշխատի, բացակայում է երկրորդ մատը, որը հետագայում հնարավոր կլինի վերականգնել»:
Հիշեցնենք, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու։
Բժշկի տեղեկացմամբ՝ այս տարի վնասներ են կրել և՛ երեխաներ, և՛ բազմաթիվ մեծահասակներ: Նախորդ տարիների համեմատ, սակայն, վնասվածք ստացած երեխաների թիվը նվազել է:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 30-31-ին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.
➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),
➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»