«Մենք ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք». Գեւորգ Պետրոսյանը՝ Մարալիկի ծննդատունը փակելու մասին
Այն, որ մեր երկրի ժողովրդագրական իրավիճակը սպառնալից է Հայաստանի համար, սա նորույթ չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ծնելիության կտրուկ անկման խնդիր ունենք, ինչին ի պատասխան, մանկատուն ու գիշերօթիկ լուծարելը բավական չէր, հիմա էլ դադարեցվում է Մարալիկի ծննդատան գործունեությունը (ըստ թեւածող լուրերի)...
Եվ երկրի՝ իր կարծիքով առաջին պաշտոնյային այս ամենը չի հետաքրքրում, եւ նա, մոռանալով մարդկանց կյանքը կտրուկ բարելավելու՝ իր երդումը, քայլում է Ճամբարակի սարերում ու հորդորում Հայաստանը ճանաչել՝ քայլելով:
Կամ էլ սեփական սեքսի տեխնիկական հնարավորությունների ու մարտավարության մասին հրապարակավ տխուր դատողություններ անող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի սորոսական նախարար Զարուհին եւ Առողջապահության հակածխախոտային պայքարի անխոնջ մարտիկ սորոսական նախարար Արսեն Թորոսյանը ճիշտ չեն զեկուցում առկա իրավիճակը:
Մնացածը հետո կասեմ, բայց սա վերջն է առաջին սերիայի»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»