ԿԳՄՍ նախարարության մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա Պաշտպան»
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ավելի լայնացնելով մշտադիտարկման շրջանակը, այսուհետ ուսումնասիրության տակ է առնելու ՀՀ պետական կառույցները և մամուլի ծառայությունները։
2020 թ-ի հունվարի 1-ից 7-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 61 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 52-ը՝ չեզոք։
ԿԳՄՍ նախարարության մասին մշտադիտարկման նշված ժամանակահատվածում դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գեւորգ-Էմին Տերյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով` արդյոք նախարարությունը որևէ բան առաջարկե՞լ է Վահան Տերյանի գրական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու կապակցությամբ, ասել է․ «Ճիշտն ասած, չեմ հասկանում նախարարության քաղաքականությունը: Անկեղծ ասած, մտածում եմ ինչ-որ բաներ, բայց հավանաբար ինքս պիտի անեմ եւ որեւէ ձեւով չեմ մտածում որեւէ մեկին նամակ գրել»:
Խնդիր է առաջացել AntiFake.am-ի և նախարարության միջև։ Անտիֆեյքը հրապարակել է, որ նախարարության ընդհանուր պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ։ ԿԳՄՍ-ն հերքել է լուրը, ասելով, որ դա ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է։ Ըստ Անտիֆեյքի, այդ հերքումից հետո, նախարարությունը ոչ ծանուցել է իրենց անճշտության մասին, ոչ էլ հերքում է պահանջել և AntiFake.am-ի վերաբերյալ ոչ պատշաճ և իրականությանը չհամապատասխանող որակումներ և գնահատականներ պարունակող մամլո հաղորդագրություն ուղարկել լրատվականներին, որը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում։ AntiFake.am-ը չի բացառել, որ աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են անճշտություններ լինել և կոչ է արել նախարարությանը զերծ մնալ AntiFake.am-ի հեղինակությունն ու գործարար համբավը արատավորող սուբյեկտիվ որակումներ և գնահատականներ տարածելուց։
Գագիկ Համբարյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանը կրկնօրինակում է Սերժ Սարգսյանին, և ինչպես Սերժ Սարգսյանն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է հասարակության կողմից չընդունված պետպաշտոնյաներին, ասելով, որ ինքն է հարց լուծողը ոչ թե նախարարությունը`որպես այդպիսի պետպաշտոնյաների օրինակ բերում է ԿԳՄՍ ղեկավար Արայիկ Հարությունյանին և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»