Հայաստանը 81-րդ տեղն է զբաղեցրել անձնագրերի գրավչության վարկանիշում
Շվեյցարական Henley and Partners ընկերությունը կազմել է 2020 թվականի անձնագրերի գրավչության վարկանիշը:
Ցուցակի հիմնական չափանիշն է տեղաշարժման ազատության ինդեքսը, որն արտացոլում է այլ երկիր մեկնելու հնարավորությունը:
Հայաստանը վարկանիշում զբաղեցրել է 81-րդ տեղը. հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզա ձեւակերպելու մեկնել 62 պետություն:
Նշենք, որ վարկանիշում ներառված են ավելի քան 100 պետություններ:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Ճապոնիան: Երկրի քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզա ձեւակերպելու մեկնել 191 պետություն: Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը՝ 190 երկիր, Գերմանիան եւ Հարավային Կորեան՝ 189-ական երկիր: Վարկանիշում վերջին տեղերը զբաղեցրել են Սիրիան, Իրաքը եւ Աֆղանստանը. նրանց քաղաքացիներն առանց վիզա ձեւակերպելու կարող են մեկնել միայն 29, 28 եւ 26 երկիր:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»