«Ես ծեծի ենթարկված չեմ». Հովհաննես Ազոյանը լայվով պատմել է միջադեպի մասին
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան լայվով պատմել է երեկ իր հետ կատարված միջադեպի մասին:
«Ինչպես տեսնում եք` ես ծեծի ենթարկված չեմ եւ ինձ ծեծելը այդքան էլ հեշտ չէ, սակայն այդ անձը հասցրեց ինձ հարվածել, բայց դա չէ իրականը, ես ուզում եմ խոսել խնդրի բովանդակության եւ բնավորության մասին ավելի շատ: Կան որոշներ, որոնք այդպես էլ չեն հարմարվում հետհեղափոխական Հայաստանի օրենքների եւ փոփոխությունների հետ եւ կարծում են, որ սա ժամանակավոր բնույթ է եւ փորձում են կիսագողական եւ քրեական էդ բարքերը որտեղ որ հնարավոր է, այնտեղ տարածեն եւ այնտեղ ինքնահաստատվեն, դրսեւորեն իրենց ամեագռեհիկ, ամենալպիրշ եւ հասարակության համար վտանգավոր ձեւով»,-ասաց նա:
Նա դիմեց նման մշակույթ տարածող մարդկանց եւ ասաց, որ այլեւս չեն հանդուրժելու նման պահվածքը. «Խորհուրդ եմ տալիս իմ բոլոր ընկերներին չհանդուրժել, չկա էտի, էդ գողական, կիսագողական, էդ խուլիգանական: Այդպիսի բարքերը վերևանալու են Հայաստանից եւ այդպիսիները պատժվելու են խստագույն ձեւով»:
Դերասանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել մի վայրում, որտեղ երիտասարդները հավաքվում են եւ փորձում ժամանակակից երաժշտություն ստեղծել:
«Այդ անձը կոնկրետ բոլոր աղջիկներին նեղացնում էր հայհոյախառն բառերով, լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ուղղակի ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ մի աղջկա նկատմամբ, եւ այդ տեսարանը երբ որ տեսա, ուղղակի չհանդուրժեցի եւ քաղաքակիիրթ նկատողություն անելով նրան նա ինձ հետ կռիվ, վիճաբանություն հրահրեց, ավել բաներ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում»,-ասաց նա:
Նա գրառմամբ հավելել է, որ նման դեպքերում անպայման պետք է դիմել ոստիկանություն, դա է միակ ճանապարհը քաղաքակիրթ հասարակություն և զարգացած պետություն ունենալու:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»