Քաջալերվեցին իշխանությանը հաճո դատական ակտեր կայացրած դատավորները, իսկ իշխանության ցանկությունները չկատարածները հրապարակավ «քարկոծվեցին»
Ժողովրդի սպասելիքներն իշխանափոխությունից հետո այդպես էլ չարդարացվեցին, մենք միանշանակ իրավական պետություն չտեսանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով 2019 թվականին իշխանության կատարած իրավական գործողություններին և կայացրած որոշումներին:
«Իշխանափոխությունից հետո ավելի շատ քաջալերվեցին այն դատավորները, որոնք իշխանությանը հաճո դատական ակտեր կայացրին, փոխարենը՝ իշխանության ցանկությունները չկատարած դատավորները հրապարակավ «քարկոծվեցին»»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում ոչ ցանկալի դատական ակտեր են կայացվել, սակայն չի կարող ասել, թե արդյոք դա իրավական չարաշահում էր: Ըստ նրա՝ մի քանի պաշտոնյաների հրաժարականները և հեռացումներն իրավական ոլորտից կարող են փաստել, որ այս իշխանության սպասելիքները որոշ պաշտոնյաներ չեն արդարացրել:
«2020 թվականին հույս ունեմ, որ դատավորներին քողարկված հրահանգներ չեն տրվի, դատարանները չպետք է ինչ-որ ձևով ուղղորդվեն: Ինձ համար անհասկանալի է Հրայր Թովմասյանի դեմ քրեական հետապնդումը»,- ասաց փաստաբանը:
Հարցին, թե իշխանափոխությունից հետո նոր կառավարության տված իրավական փոփոխությունների խոստումները գոնե որոշ չափով իրականացվե՞լ են, Սիմոնյանը պատասխանեց, որ նա փոփոխություն չի տեսել: Ըստ նրա՝ այն դատավորները, որոնք օբյեկտիվ էին, օբյեկտիվ են նաև հիմա, սակայն դա կախված չէ իշխանությունից: Նա նշեց, որ ամեն դեպքում դեռ իրավական համակարգում կան այնպիսի դատավորներ, որոնք «որսում» և կատարում են տվյալ պահին իշխող ուժի ակնկալիքները:
Սիմոնյանը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում ոչ իրավական որոշումները շատ էին, նա աբսուրդային համարեց պաշտոնյաների` իրենք իրենց պարգևատրման փաստը և նշեց, որ նման որոշումները երկրի ղեկավարից են գալիս:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»