Telegram-ը թարմացվել է
Հաղորդագրությունների փոխանակման Telegram հավելվածը կարեւոր թարմացում է ստացել, որը հասանելի է Android եւ iOS օգտատերերի համար։ Թարմացումը մի քանի կարեւոր փոփոխություններ է բերել, ներառյալ 2.0 վարկածի թեմաների խմբագրումը, տեղեկացնում է IXBT-ը։
Թարմացումը տեղադրելուց հետո դուք կարող եք ընտրել օգտատիրական գույներ հավելվածի բոլոր տարրերի համար։ Բացի այդ, դուք կարող եք նաեւ թեմաներ կիսել այլ օգտատերերի հետ։ Գոյություն ունեն նաեւ պատրաստի շաբլոններ, եթե օգտատերը չի ցանկանում դրանք կարգավորել ձեռքով։
Բացի անհատականացումից, հայտնվել է նոր գործառույթ Send When Online անվանմամբ։ Այդ գործառույթը թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել միայն այն պահին, երբ օգտատերը օնլայն է։
Նոր տարբերակի կարեւոր առանձնահատկություններն են.
Կարելի է հեշտությամբ նշել գտնվելու վայրը քարտեզի վրա՝ պարզապես դիպչելով դրան։
Կա ենթակաստերի եւ աուդիոգրքերի աջակցություն։ Աուդիոֆայլերը 20 րոպե տեւողությամբ ինքնաբերաբար համարվում են ենթակաստ, կա ավելի արագ վերարտադրման ռեժիմ։
Գիշերային ռեժիմը կարելի է արագ միացնել էկրանին գտնվող կոճակի օգնությամբ։
Քարտեզներն ինքնաբերաբար մթնում են գիշերային ռեժիմում (Android)։
Նոր անիմացիաներ (Android)։
Դուք կարող եք ընտրել եւ պատճենել միայն ինչ-որ մեկի հաղորդագրության մի մասը ամբողջի փոխարեն (Android, արդեն կա iOS-ում)։
Կարելի է ընտրել մի քանի մարդ, որպեսզի հաղորդագրությունն ուղարկվի միաժամանակ (Android)։
Կարելի է նշել բոլոր արխիվային չաթերը որպես ընթերցված (Android)։
Մշակվել է կոնտակտների առաքման վիդեոյի եւ էկրանի ընտրությունը (Android)։
Ամբողջ տեքստի չափի կարգավորում հավելվածում (iOS)։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը