Ճապոնական հետազոտողները հայտնաբերել են ստորջրյա հրաբուխ, որը 3 մլն տարեկան է
Ստորջրյա մանրահատիկ հրաբուխը, որը ճապոնական հետազոտողների կողմից հայտնաբերվել է Մինամիտորի կղզու շրջանում, առաջացել է մոտավորապես 3 միլիոն տարի առաջ, հայտնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Sci-News-ին։
Ոչ մեծ հրաբուխները կարող են հայտնվել օվկիանոսագիտական լիտոսֆերային սալիկների վրա՝ հիմնային մագմայի ժայթքման արդյունքում։ Առաջին այդպիսի կառույցները գիտնականները հայտնաբերել են մեկուկես տասնամյակ առաջ՝ Ճապոնական տաշտի շրջանում՝ դա օվկիանոսային իջվածք է, որը գտնվում է ճապոնական Հոնսյու կղզուց արեւելք։
Այժմ ճապոնացի գիտնականների խմբին հաջողվել է բացահայտել եւս մեկ հրաբուխ, որը ձեւավորվել է մոտավորապես երեք միլիոն տարի առաջ։ Հրաբուխը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւմտյան Մինամիտորի կղզուց ոչ հեռու։ «Խոսքը ոչ մեծ հրաբխի մասին է, որը տեղակայված է տեկտոնական սալիկի հիմքում։ Ճաքերը հայտնվում են մանտիայի վերին շերտում սալիկի ընկղմմանը զուգահեռ՝ սկզբում սալիկը սկսում է ծռմռվել, այնուհետեւ տեղի է ունենում մագմայի ժայթքում»,- ասում է Հյուսիսարեւմտյան Ասիայի հետազոտական կենտրոնի աշխատակից Նաոտո Խիրանոն։
Մագման, ինչպես հավելել է Խիրանոն, այդպիսի դեպքերում գալիս է աստենոսֆերայից՝ այսպես է կոչվում Երկրի մանտիայի վերին մասը։ Ճապոնացի գիտնականներն ասում են, որ ստորջրյա հրաբուխների ուսումնասիրությունը կօգնի ատենոսֆերայի մասին ավելի շատ տվյալներ հավաքել, ինչպես նաեւ ընդհանրապես ընդլայնել երկրագնդի ընդերքի կառուցվածքի մասին գիտելիքները։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ