Այս ամենից երկու ելք կա. կա՛մ ՍԴ-ն կդիմանա, և մենք վերջապես կունենանք անկախ դատական համակարգ, կա՛մ մենք կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ. Փաստաբան
Պատմական ժամանակաշրջան ենք ապրում, և այս ամենից երկու ելք կա. կա՛մ Սահմանադրական դատարանը կդիմանա, և մենք վերջապես կունենանք անկախ դատական համակարգ, և այլևս ոչ մի իշխանություն չի կարողանա իր կամքը փաթաթել դատական համակարգին, կամ կլինի հակառակը, և մենք կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը` անդրադռնալով Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:
«Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այս ամեն ինչից մեր պետությունը կշահի, թե կտուժի: Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը դեռ իրեն պահում է այնպես, ինչպես պետք է պահի Սահմանադրական դատարանը»,-ասաց նա:
Երվանդ Վարոսյանը ընդհանուր դատաիրավական համակարգի պատկերը տխուր գնահատեց, և նշեց, որ չկա ոչ մի փորձ, քայլ, ծրագիր, ճանապարհային քարտեզ, թե ինչպես է իշխանությունը տեսնում դատական համակարգի ընդհանուր բարեփոխումը: «Արդյոք իշխանությունը ցանկանում է, որ դատական համակարգը լինի իրենից անկախ, թե չի ցանկանում, արդյոք ցանկանում է, որ այն համալրված լինի պրոֆեսիոնալ, համարձակ, իրենց կոչմանը արժանի դատավորներով, թե մորթապաշտ կամակատարներով: Մենք այս ամենը չենք տեսնում, դրա փոխարեն տեսնում ենք իշխանության կողմից ջղաձիգ արձագանքներ ցանկացած ոչ դուրեկան դատական որոշման և տեսնում ենք քար լռություն` սրտին հաճելի որոշումների պարագայում: Սա մեզ ոչ մի տեղ տանող իրավիճակ է, երբ չկա մոտեցում ընդհանրապես ապագայի հետ կապված, բայց կան այժմեական զգանցումունքային արձագանքներ այս կամ այն որոշումներից հետո»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանքին, ապա Երվանդ Վարոսյանն ասաց, որ այս գործում իրավական տարրը երրորդական է, և իր զարմանքը արտահայտեց իր գործընկերների նկատմամբ, ովքեր փորձում են իրավական առումով ինչ-որ բան բացատրել` անձեռնմխելիություն, նախկին, ներկա Սահմանադրություն և այլն: «Սա իրավական պրոցես չէ առհասարակ»,-ասաց նա:
Խոսելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, փաստաբանն ասաց, որ կարծում է, թե դժվար թե Սահմանդրական դատարանի դատավորներից մեկը այդ օրենքից օգտվի: «Ես կարծում եմ, որ դա անպարկեշտ առաջարկ և խարան է, որից օգտվողը երբեք այլևս չի կարողանա մաքրվել»,-ասաց նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ