Վստահ եմ, որ ճանապարհ կհարթենք իրավունքի գերակայության համար․ Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով․
«Սիրելի հայրենակիցներ,
Հաշված ժամեր է մնացել, երբ մենք կտոնենք նոր՝ 2020 թվականի գալուստը, որին հաջորդելու են Սուրբ Ծննդյան գեղեցիկ և լուսավոր տոները։ Այն իր մեջ սիրո, բարության, փոխադարձ հարգանքի և վստահության, մի նոր արարումի խորհուրդ ունի։ Մաղթում եմ, որ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, հաջողությունների, նոր նվաճումների տարի։ Թող Սուրբ Ծննդյան բարի ավետիսի հետ յուրաքանչյուր ընտանիք մտնի սերն ու ջերմությունը։
Մաղթում եմ նաև, որ անցյալին մնան բոլոր դժվարություններն ու անարդարությունները։ Վստահ եմ, որ նոր տարում մեր հասարակությունը, քաղաքացիական բարձր իրավագիտակցությամբ, ճանապարհ կհարթի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ