Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին
Վերլուծական

Ինչ են ցանկանում գյումրեցի տղամարդիկ

Ինչո՞ւ են գյումրեցիները արտագաղթում: Այս հարցի պատասխանը հիմնականում կապվում է  օրվա հացի խնդրի հետ, սակայն կան մի շարք թերություններ, որոնց առկայության դեպքում Գյումրիում ապրելը դառնում է անհնարին: Այս անգամ փորձել ենք նաեւ գյումրեցի տղամարդկանցից հետաքրքրվել, թե ի՞նչ փոփոխություն են ցանկանում տեսնել Գյումրիում:

«Քաղաքում պետք է երկարացնել գիշերային լուսավորությունը, տրանսպորտի աշխատանքի կարգավորումը՝ գիշերային ժամերին, մի շարք փողոցների մայթեր պետք է բարեկարգել:Փոփոխություններից ամենակարեւորը, որ ուզում եմ տեսնել աշխատատեղերի ստեղծումն է եւ երիտասարդների զբաղվածության խնդիրը»,- ասում է գյումրեցի տղամարդկանցից մեկը:

«Մտածելակերպի փոփոխություն եմ ցանկանում տեսնել: Մարդիկ պետք է դուրս գան կարծրատիպերի կաղապարից ու քիչմ ընդլայնված մտածեն, աշխատատեղերի ստեղծումը եւս կարեւորում եմ, որ ծանոթ, բարեկամով ու փողով չեղնի գործ ունենալը: Ես եթե մինչեւ աշուն գործ չգտնիմ, վերջնական կարտագաղթեմ»,- ասաց մեր մեկ այլ զրուցակից, ով ունի բարձրագույն կրթություն, բայց չի կարողանում աշխատանք գտնել:

«Լինեն աշխատատեղեր, որ մարդիկ չարտագաղթեն: Մեր քաղաքում աշխատատեղ չկա, եթե լինի, մնացածը կստեղծվի: Մարդիք սննդի փող հազիվ կհայթայթեն, որ սնվին, իսկ սնունդը քանի կերթա՝ ավելի կթանգնա ու ամեն ինչ կթանգնա, իսկ եղած աշխատատեղերի աշխատավարձը չի բարձրանա, բայց մեր մոտ ամեն ինչի խնդիրը աշխատատեղերի բացակայությունից գուկա: Եթե մարդիկ գումար ունեն, որ սննդի, հագուստի ու կոմունալի մասին չմտածեն, կսկսեն ժամանցի մասին էլ մտածել, թատրոն էլ կերթան, կինո էլ կերթան, սրճարան էլ կերթան, բարոյազրկված ու հուսալքված վիճակից պահանջատեր էլ կդառնան՝ կսկսեն երկրի մասին մտածել, մշակույթի, կրթության: Սոված մարդը էս ամենի մասին չի կրնա մտածե»,- ասաց Շիրակի պետական համալսարանի ուսանողը:

Գյումրեցիների շրջանում կան մարդիկ, ովքեր արդարության պակաս են տեսնում:

«Պետք է լինեն արդար դատարաններ: Մնացածը կլինի ժամանակի ընթացքում: Կարեւորը, որ քաղաքացին հասկանա եւ տեսնի, որ օրենքի դեմ բոլորը հավասար են»,- ասում է մասնագիտությամբ իրավաբան անձանցից մեկը:

«Ուզում եմ պայծառ լուսավորված փողոցներ  տեսնել, հայհոյող մարդկանց զսպող ոստիկաններ, աշխատանքային ժամից հետո բաց խանութներ, ոչ միայն մթերային, այլ ընդհանուր պրոֆիլի, բոլոր թաղամասեր հասնող եւ վերադարձող երթուղային կամ ավտոբուս՝ գոնե մինչեւ ժամը 22-ը, հատկապես՝ Մսի կոմբինատ, Նորավան: Կուզենայի, որ կարգավորվեր փողոցային աղմուկը՝ խանութների, ու տարբեր ավտոմատ սարքերից հնչող երաժշտությունների մասով, նաեւ լուսաբացին քաղաքապետարանի բանվորները փողոցները մաքրեին՝ առանց իրար բարձրաձայն ու խայտառակ հայհոյելու, կուզենայի, որ լինեին հասարակական զուգարաններ, որ ամբողջ քաղաքից, անգամ կենտրոնական մասերից, հատկապես Սայաթ-Նովայից, անձրեւից հետո թարմ մեզաբույր չտարածվեր, զզվելի է, նույն իրավիճակն է այգիներում նաեւ եւ ցանկացած հատվածում»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:

«Ժողովուրդը պետք է դադարի թուրքաարաբական եւ ռուսական երաժշտությւոն լսել»,-կարծում է մեկ մայլ գյումրեցի:

Գյումրեցիները դժգոհ են նաեւ համայնքային ղեկավարումից: Նշում են, որ քաղաքին սրտացավ ղեկավար է անհրաժեշտ:

«Նախ՝ փոփոխությունը պետք է սկսվի Գյումրու կառավարումից: Չեմ գտնում, որ այսօր քաղաքի կառավարումը գտնվում է սրտացավ՝ Գյումրու խնդիրը լուծող մարդկանց ձեռքերում: Տեսնում եմ՝ անձային ցածր որակներ ունեցող, օրվա ժամերը իրենց առանձնասենյակներում անցկացնող եւ այդ առանձնասենյակները տարբեր նպատակների ծառայեցնող մարդկանց, ընդ որում, դրանց շարքում քիչ չեն հասարակության կողմից չընդունվածները: Քաղաքն ակնհայտ նահանջ է գրանցել նախկինում արձանագրած ցուցանիշներից: Քաղաքի բյուջեն կրճատվել է: Փաստ, որ չէր գրանցվել անգամ 90-ականններին: Պատճառաբանությունը ծիծաղելի է՝ արտագաղթ: Հո շենքերն ու շինություններն էլ չարտագաղթեցին: Երկրորդ. ժամակակակից քաղաքը՝ դա մաքուր քաղաքն է: Եթե հայտ է ներկայացվում Գյումրին դարձնելու տուրիստական քաղաք, ապա ուղղակի ծիծաղելի է, որ Գյումրին շարունակում է մնալ կեղտի, ցեխի, աղբի մեջ: Դա քաղաքային իշխանությունների ուղիղ պարտականությունն է, որը չի իրականացվում: Երեւի քաղաքային իշխանությունները տեղյակ չեն, որ Գյումրին, որքան էլ փող չլինի, պետք է արդեն առավոտյան 7-ին մաքուր լինի: 5 Տարի շարունակ քաղաքը չի ջրվում: Քաղաքում չկան մայթեր: Փորձե՞լ եք մի անգամ քաղաքի կենտրոնական փողոցների մայթերով քայլել՝ ոչ կոշիկ կմնա, ոչ՝ ոտք: Գյումրին չունի զարգացման հստակ ծրագրեր, չկան այդ ծրագրերի պլանավորման հորիզոնները: Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է զուտ միջառումներ կազմակերպելու եւ դրանք ողորկած  ներկայացնելու համար: Գյումրին ունի չիրացված անչափելի ռեսուրսներ: Ընդ որում, խոսքը միայն ներդրումների մասին չէ, որոնք եւս չկան վերջին տարիներին քաղաքում, խոսքը՝ քաղաքի կառուցապատման՝ կոնկրետ վայրերում լուսավորություն, կանաչապատում, ասֆալտապատում իրականացնելու մասին է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Դավիթ Գասպարյան