Երեւանում ո՞ր ճանապարհներն են փակվելու դեկտեմբերի 31-ին ժամը 18-ից հետո
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, եւ այս տարի այն միասին ենք նշելու, հետեւաբար միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որեւէ միջադեպով չխաթարելու, հանրային անվտանգությունն ապահովելու, քաղաքացու հպարտ կոչմանը վայել պահվածքի համար:
Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ միջոցառման վայր դյուրավառ նյութեր, հրագործական արտադրատեսակներ, ճայթուկներ եւ նմանատիպ այլ իրեր բերելուց։
Դարձյալ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ միջոցառումը դրոններով տեսանկարահանելուց։
Ակնկալում ենք բոլորի ըմբռնումն ու համագործակցությունը եւ կրկին կոչ ենք անում միասնաբար ապահովել հանրային անվտանգությունը, որպեսզի օրվա տոնականությունը չմթագնի։
Շնորհավորում ենք բոլորին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը