«Հրապարակ». Դիմադրողները հայտնվում են քրեական պատմության մեջ. համայնքապետերին «լավով» զգուշացնում են
«Համայնքապետերի դեմ արշավը կրկին թափ է հավաքել: Եթե նախկինում իշխանությունը համայնքներում մի խումբ «բողոքավորների» էր հանում անցանկալի համայնքապետերի դեմ և ակցիաներով հասնում նրանց հրաժարականին, ապա վերջերս այլ մեթոդներով են աշխատում, հիմնականում՝ քրեաիրավական: Խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ տարածքային կառավարման նախարար Պապիկյանն է «բանակցում»՝ սկզբում «լավով» հասկացնում է, որ նպատակահարմար չեն գտնում իր հետ աշխատել՝ լավ կլինի հեռանա։
Փոքր համայնքների ղեկավարների հետ «աշխատում» են մարզպետները: Նրանք, ովքեր դիմադրում են, հայտնվում են քրեական պատմությունների մեջ: Օրեր առաջ քրեական գործ հարուցվեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դեմ՝ պաշտոնը չարաշահելու, 75 միլիոն դրամի վնաս հասցնելու փաստով: Իջևանի նախկին քաղաքապետը նույնկերպ հեռացավ: Ըստ լուրերի՝ հաջորդը Ջերմուկի քաղաքապետն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ