Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը ստորագրելով՝ճողոպրեց պատասխանատվությունից. Ա. Թևանյան
Այս ամենի նպատակն է ստեղծել մեկ մարդու քաղաքական համակարգ և մեկ մարդու կառավարման համակարգ: Նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:
«Այն ուժերը, որոնք դեմ են քվեարկել այն օրենքին` համաձայն որի պետականորեն պետք է կաշառել սահմանադրական դատարանի անդամներին, խոսքս «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մասին է, նրանք Սահմանադրության համաձայն կարող են դիմել Սահմանադրական դատարան` այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցում»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր դեմ քվեարկողները տեր կանգնեն իրենց քվեարկությանը:
Ըստ Անդրանիկ Թևանյանի` երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը, ճողոպրեց պատասխանատվությունից և հետագայում հավասար պատասխանատվություն է կիսելու քաղաքական մեծամասնության հետ, այդ թվում՝ քաղաքական հետևանքների համար: «Ես կարծում եմ ՍԴ-ի վրա հարձակումը մեկ մարդու Սահմանադրական դատարան ստեղծելու փորձ է»,-ասաց նա:
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ