«Իմ տեղեկություններով Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք». Ռուբեն Մելիքյան
Ուզում եմ տեղեկություն փոխանցել, չեմ կարող ասել, որ ճշտված է, բայց իմ տեղեկություններով Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:
«Չեմ կարող ասել, թե ինչ հոդվածով։ Շատ ավելի հստակ է դառնում այս պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո, եթե որեւէ մեկը կարծում է, թե այս բոլոր գործընթացները մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այդ մոտեցումը, որ դա գոյության իրավունք ունեցող մոտեցում է»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ մինչեւ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը Հրայր Թովմասյանը ընդհանուր անձեռնմխելիությամբ է օժտված եղել. «Արդյոք այն հետադարձ ուժ ունի, թե չունի: Սա հիմա մի կողմ թողնենք եւ խոսենք այն մասին, որ իշխող քաղաքական ուժը, փաստորեն կանգ չառավ այս քայլի առջեւ: Իսկ թե թե ինչ է նշանակում ՀՀ-ում մեղադրանք վերջին շրջանում քաղաքական պատճառներով, մենք բազմաթիվ նման օրինակներ ունենք: Ես կարծում եմ, որ առնվազն լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու առաջադրված մեղադրանքին»,-ընդգծեց Մելիքյանը:
Նշենք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է նաեւ բողոքի ակցիա։ Այնտեղ են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ հիմնավորմամբ կրկին դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ