Արմեն Սարգսյանը 2-րդ անգամ արեց մի գործողություն, որը բերեց ճգնաժամի շարունակմանը․Ավետիք Չալաբյան
Ես խիստ հիասթափված եմ՝ տեսնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի նախագիծը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Մեր կուսակցության խորհուրդը եւս դիմել է ՀՀ նախագահին՝ կոչ անելով չստորագրել այս օրենքի նախագիծը, եւ այն ուղարկել ՍԴ՝ քննելու օրենքի սահմանադրականությունը, քանի որ մեր Սահմանադրության 213-րդ հոդվածը, որն որպես այդպիսին խնդրահարույց է, որովհետեւ մի քիչ ասիմետրիկ է նախկինում ընտրված դատավորների եւ Սահմանադրության նոր տարբերակի ընդունվելուց հետո ընտրված դատավորների միջեւ, քանի որ նախկինում ընտրվածները պետք է պաշտոնավարեին մինչեւ 65 տարեկանը, իսկ նոր ընտրվածները՝ 12 տարի։
Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ պետք է դա հավասարեցնել, պետք է տարբերություն չլինի, բայց դա Սահմանադրության փոփոխության խնդիր է։ Այն տարբերակը, որ ընդունեց Ազգային ժողովը իր դեկտեմբերի 12-ի օրենքով, կարծում եմ՝ խիստ խնդրահարույց է։ Դա պաշտոնական կաշառքի տարբերակ է, ոչ թե համակարգային լուծում է առաջարկում, այլ առաջարկում է անհատ դատավորներին գայթակղվել ֆինանսական խոստումով, հրաժարվել իրենց կարեւորագույն սահմանադրական եւ պետական պարտականությունն իրականացնելուց»,-նշեց նա։
Չալաբյանը հույս հայտնեց, որ ՍԴ դատավորներից ոչ ոք չի օգտվի դրանից․
«Ես շատ հուսով եմ, որ ՍԴ դատավորներից ոչ ոք չի օգտվի դրանից, որովհետեւ դա նրանց համար մասնագիտական եւ մարդկային հեղինակության ահավոր ռիսկեր է պարունակում։ Ցանկացած ՍԴ դատավոր, որ օգտվում է այդ կարգավորումից, խաչ է քաշում իր մասնագիտական հեղինակության վրա։ Նա ընդունում է, որ ես նախկինում մեղավոր եմ եղել, նախկինում եղել եմ կոռուպցիոներ, ու հիմա շարունակում եմ կոռուպցիոն գործարքի մեջ մտնել նոր իշխանության հետ»։
Նա շեշտում է՝ կցանկանար լսել նախագահի բացատրությունը, թե ինչու է ստորագրել վիճահարույց օրենքը․
«Անկեղծ ասած, ես խիստ հիասթափված եմ՝ տեսնելով, որ նախագահը ստորագրել է այդ վիճահարույց օրենքը։ Ես կուզեի լսել նախագահի բացատրությունը, թե ինչու հերթական անգամ զարկ տվեց սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի նոր պարույրի։ Նախագահը նաեւ առաջարկեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում։ Դրանով սկիզբ դրվեց ՍԴ-ի շուրջ ճգնաժամի։ Հիմա նա փաստորեն 2 անգամ անում է մի գործողություն, որը բերեց ճգնաժամի շարունակմանը»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ