Հայաստանում սպառնում են ձերբակալել անգամ Ձմեռ պապիկներին
Երեւանի փոխքաղաքապետը սպառնում է ձերբակալել Հանրապետության հրապարակի այն Ձմեռ պապիկներին, որոնք կհամարձակվեն գումար վերցնել բնակիչներից: Այս մասին նա հայտարարում է հենց ավագանու նիստի ժամանակ:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչ շահ ունեն նրանք, ովքեր Ձմեռ պապի կամ Ձյունանուշի շորեր են հագնելու, որախացնելու երեխաներին, լուսանկարվելու նրանց հետ, բայց գումար չեն աշխատելու: Հիմա անդրադառնանք ավելի կարեւոր հարցի:
Ստացվում է, որ այսօրվա իշխանությունները շատ թույլ են, ավելի թույլ, քան կարող են մտածել ոմանք, քանի որ միայն թույլ ղեկավարներն են սպառնում ձերբակալություններով, կալանավորումներով: Միայն թույլ ղեկավարների օրոք են համատարած ձերբակալություններ իրականացվում:
Հիմա, երբ արդեն սպառնում են ձերբակալել նույնիսկ Ձմեռ պապերին եւ Ձյունանուշներին, ամբողջովին կարող ենք հասկանալ գործող իշխանությունների հոգեբանությունը, վախերն ու հույզերը:
Նրանք իրենց պաշտպանված են զգում բացառապես ուժային կառույցների թիկունքին: Ժողովրդին սպառնում են ԱԱԾ-ով, ոստիկանությամբ, դատախազությամբ: Իհարկե, այսպես երկիր չեն կառուցում, այսպես անհնար է առաջ շարժվել, եւ վերջապես, այս հոգեբանությամբ անհնար է երկարաժամկետ կառավարումը, երբ ռեսուրսներն էլ աղքատիկ են:
Մնում է ժպտալ, թեթեւացած շունչ քաշել, որ Երեւանի փոխքաղաքապետը ոստիկաններին առաջարկել է ոչ թե տեղում գնդակահարել փող վերցնող Ձմեռ պապերին, այլ ընդամենը ձերբակալել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ